Մարքեթինգի և PR Մասնագետ

Գոլդշին

Industry: Marketing, Advertising, PR

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 6/19/2021

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում մարքեթինգի և PR-ի մասնագետի՝ համապատասխան ոլորտում աշխատանքային փորձով:

Պարտականություններ

  • Համապատասխան ոլորտի պարբերական ուսումնասիրություն,
  • Շուկայում ընկերության դիրքի, բրենդի առաջխաղացմանն ու հանրայնացմանը ուղղված ռազմավարության մշակում,  հնարավորությունների բացահայտում,
  • Վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների մշակում և իրականացում, 
  • Արտադրանքի կամ ծառայությունների գովազդային արշավի նախագծում` դրանց յուրահատկությունների և որակի առավելությունների մասին սպառողներին տեղեկացնելու նպատակով,
  • Շուկայի, մրցակիցների և սպառողների պահանջարկների հետազոտություն, 
  • Կազմակերպության ներկայացվածության, ակտիվության ապահովման համար ընդհանուր ռազմավարության մշակում (այդ թվում նաև սոցիալական մեդիայում՝ էջերի կառավարում), 
  • Կազմակերպության կայքի և սոցիալական էջերի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում դրանց ոճային և կառուցվածքային փոփոխությունների իրականացման վերաբերյալ առաջարկների ներկայացում ղեկավար անձնակազմին,
  • Վերահսկել ընկերության գովազդային նյութերի տարածումը ներքին և արտաքին լրատվամիջոցների օգնությամբ, հետևել դրանց արդիականությանն ու համապատասխանությանը բրենդի ռազմավարությանը և կորպորատիվ նպատակներին,
  • Արտաքին գովազդների պլանավորում, դիզայնի վերահսկողություն, տպագրության պլանավորում, բյուջեի բաշխում
  • Նոր ապրանքի մուտք շուկա. Նախագծել գովազգային գործընթացը, մշակել համապատասխան ռազմավարություն սպառողներին  ներկայացնելու համար,
  • Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում (CRM),
  • Հաշվետվությունների արտահանում, վերլուծություն և ներկայացում ղեկավար անձնակազմին:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ,
  • Մարքեթինգի, PR-ի վերաբերյալ տեսական գիտելիքներ,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի, PR-ի ոլորտում,
  • Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն. MS Office Word, Excel, PowerPoint, Photoshop, Corel և այլն,
  • Սոցիալական ցանցերում գովազդային արշավների փորձ և գործիքակազմի իմացություն (Facebook, Instagram), վիճակագրությունների վերլուծության մեթոդների իմացություն,
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն (միջազգային շուկան ուսումնասիրելու համար),
  • Ժամանակի կառավարման հմտություն,
  • Ստեղծագործական մտածելակերպ,
  • Հաղորդակցման հմտություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքը 6-օրյա գրաֆիկով է, 09:00-18:00: 

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: