Գրասենյակի մենեջեր

FLAMINGO

Industry: Administrative, Clerical

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 6/4/2021

Նկարագրություն

Ընկերությունը աշխատանքի է հրավիրում գրասենյակային աշխատանքները համակարգող մենեջերի:

Գրասենյակային մենեջերը պատասխանտու է ընկերության ադմինիստրացիոն, տեղեկատվական և կազմակերպչական այլ գործառույթների համար:

Պարտականություններ

  • Պատասխանել հեռախոսազանգերին, տրամադրել նախնական տեղեկատվություն կազմակերպության մասին
  • Կազմակերպել ընկերության նամակագրությունը և փաստաթղթաշրջանառությունը
  • Ապահովել գործընկեր կազմակերպությունների հետ կապը և արդյունավետ համագործակցությունը
  • Կազմակերպել ներքին և արտաքին հեռախոսազանգերի միացումները
  • Կատարել միջազգային բեռնափոխադրումների, արտահանման, ներմուծման համապատասխան որոշ փաստաթղթերի ձևակերպում
  • Կազմել և կատարել ընկերության պրեզենտացիոն նյութերի պարբերաբար թարմացումներ՝բրոշյուրներ, այցեքարտեր, ինֆորմացիոն փաստաթղթեր
  • Գրասենյակի հյուրերին և ղեկավարներին հյուրընկալություն ցուցաբերել (առաջարկել սուրճ, թեյ, ջուր)
  • Արխիվացնել ընկերության մուտքագրվող նամակներն ու փաստաթղթերը
  • Ապահովել գրասենյակը անհրաժեշտ տնտեսական և գրասենյակային պիտույքներով
  • Ընկերության ղեկավարին օգնել ընթացիկ հարցերում:  

Պահանջներ

  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն
  • Առնվազն 5 տարվա փորձ գրասենյակային կամ հարակից աշխատանքի
  • Գերազանց համակարգչային հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Ժամանակի կառավարման հմտություններ, արագագործություն
  • Թիմում արդյունավետ աշխատելու կարողույուն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամերը՝ երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 9.00 - 18.00, հանգստյան օր՝շաբաթ և կիրակի:

Աշխատավարձ՝ 150 000-250 000 ՀՀ դրամ:

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրությունը նշված էլ. հասցեին:

Նախնական հավանություն ստացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: