Գլխավոր հաշվապահ

GMG Group

Industry: Accounting, Finance, Banking

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 6/3/2021

Նկարագրություն

GMG Group ընկերությունն աշխատանքի է հրավիրում մասնագիտական բարձր որակներ ունեցող Գլխավոր հաշվապահի:

Պարտականություններ

  • Իրականացնել ընկերության հաշվապահական հաշվառումը` համաձայան ՀՀ հարկային օրենսդրության,
  • Կազմել և ներկայացնել ֆինանսական և հարկային բոլոր տեսակի հաշվետվությունները,
  • Ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները,
  • Իրականացնել կազմակերպության աշխատողների աշխատավարձի, աշխատավարձին հավասարեցված վճարների և այլ վճարների հաշվառման աշխատանքները,
  • Ապահովել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը,
  • Ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ` ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից,
  • Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը,
  • Գրանցել և ճշգրտել վաճառքից ձևավորված հասույթը,
  • Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
  • Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը:

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Նվազագույնը 3 տարվա գլխավոր հաշվապահի փորձ, ավագ հաշվապահի փորձը կդիտվի առավելություն, ֆինանսիստի աշխատանքային փորձ,
  • Համապատասխան փորձը արտադրական ոլորտում պարտադիր է,
  • ՀԾ, MS Excel ծրագրերի գերազանց իմացություն
  • Վերլուծական մտածողություն,առաջնահերթություններ սահմանելու, որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու կարողություն,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքը 5-օրյա գրաֆիկով է, աշխատավարձը բարձր, կախված աշխատանքային փորձից:

Եթե, Ձեր թեկնածությունը համապատասխանում է վերը թվարկված պահանջներին, կարող եք ուղարկել ինքնակենսագրական նշված  էլ. փոստի հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: