Ավտոմատացման ինժեներ

Բրայթ Ինդասթրի ՍՊԸ

Industry: Engineering

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 5/30/2021

Նկարագրություն

«Բրայթ Ինդասթրի» ընկերությունը փնտրում է ավտոմատացման ինժեներների՝ ինժեներական բաժինը համալրելու նպատակով։

Աշխատանքի հակիրճ նկարագիրը՝

Իրականացնել էլեկտրական վահանակների մոնտաժ, ծրագրավորում, կարգաբերում՝ ըստ պատվիրատուի տեխ․ առաջադրանքի։

Պարտականություններ

  • Ինժեներական խորհրդատվության տրամադրում
  • Պատվիրատուի տեխնիկական խնդրի ուսումնասիրում, համապատասխան լուծումների վերհանում
  • Նախահաշիվների կազմում, պրոյեկտի իրականացում
  • Էլեկտրական սխեմաների կազմում
  • Էլեկտրական վահանակների նախագծման, մոնտաժման և շահագործման  աշխատանքների իրականացում
  • Հաստոցների և  հոսքագծերի էլեկտրոնիկայի կարգաբերում, սպասարկում, անսարքությունների վերացում
  • Շահագործման ձեռնարկների կազմում
  • Հաստիքից բխող այլ մասնագիտական աշխատանքներ 

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կամ համարժեք ոլորտում կրթություն
  • Պարտադիր աշխատանքային փորձ ավտոմատացման և ինժեներության ոլորտում
  • Կոնտրոլլերների հետ աշխատանք, PLC Ծրագրավորման տիրապետումը կդիտվի որպես առավելություն
  • էլեկտրական գծագրեր կարդալու, գծելու կարողություն
  • AutoCAD- ի և այլ նախագծային ծրագրերի տիրապետում
  • Համակարգչի ազատ օգտագործող

Կարեվոր է ունենալ

  • Ազատ  հաղորդակցվելու հմտություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Բարձր պատասխանատվություն
  • Ստրեսակայունություն, իրավիճակը գնահատելու կարողություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքի վայրը՝ ք․ Երևան, Վարդանանց 32

Աշխատանքային գրաֆիկը՝  լրիվ դրույք, երկուշաբթի-ուրբաթ, 9։30-18։00

Աշխատավարձը՝ սկսած 250000 դրամից, աճող՝ կախված մասնագիտական որակավորումից:

Բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուները խրախուսվում են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ․ փոստի հասցեին: Նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: