Տեղեկատվական անվտանգության մասնագետ

Արցախբանկ ՓԲԸ

Industry: Information Technologies

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 5/22/2021

Պարտականություններ

  • Ծրագրային ապահովման ընթացիկ սպասարկման իրականացում, աշխատողներին աջակցում առօրյա ծրագրային խնդրիրների գծով, օգտատերերին ծրագրերի աշխատանքի վերաբերյալ խորհրդատվություն,
  • Օգտատերերի խնդիրների լուծում, դրանց աղբյուրի բացահայտում, հնարավոր լուծումների որոշում,  փորձարկումների իրականացում,
  • Տեղեկատվական անվտանգության ռիսկերի կանոնավոր վերլուծության իրականացում, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի խոցելի կողմերի հայտնաբերում,
  • Տեղեկատվական ռեսուրսների մատչելիության կառավարում,
  • Կարևորագույն ՏՏ գործընթացների/ծառայությունների, օգտատերերի գործողությունների վերահսկում,
  • Տեղեկատվական ռեսուրսների պաշտպանվածության մոնիթորինգի իրականացում,
  • Վնասակար և անցանկալի ծրագրային ապահովումից պաշտպանության կազմակերպում, տեղեկատվական անվտանգության համակարգերի (Antivirus և այլն) սպասարկում, մոնիթորինգ և առաջացող խնդիրների վերլուծություն,
  • Նոր ՏՏ ծառայությունների ստեղծման և փոփոխման ընթացքում տեղեկատվական անվտանգության պահանջների պահպանման վերահսկում,
  • Տեղեկատվական համակարգերի ուսումնասիրում, նոր համակարգերի ներդրման աշխատանքներին մասնակցություն, անվտանգության կարգավորումների սահմանում,
  • ՏՏ գործընթացներում անվտանգության քաղաքականությունների և ընթացակարգերի մշակման և ներդնման աշխատանքներին մասնակցություն,
  • Տեղեկատվական անվտանգության ընթացակարգերի և քաղաքականությունների խախտման վերահսկում,
    Աշխատատեղին առնչվող այլ գործառույթների իրականացում:

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն, տեղեկատվական անվտանգության, ՏՏ և հարակից ոլորտներում,
  • 1-2 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է բանկային ոլորտի,
  • Համակարգչային գիտելիքներ, բանկերում շահագործվող համակարգերի և ծրագրերի իմացությունը ցանկալի է,
  • Տեխնիկական և տեղեկատվական ոլորտի նվազագույն իմացություն, տեղեկատվական համակարգերի տարրական գիտելիքներ (Windows, համակարգչային ցանց և այլն),
  • Օպերացիոն համակարգերի և դրանց կառավարման բազային իմացություն, Windows domain controller, Active Directory բազային իմացություն,
  • Ցանցային անվտանգության հիմքերի իմացություն, բազային իմացություն ցանցային տեխնոլոգիաների և կապուղիների անվտանգութան ապահովման տեխնոլոգիաների իմացություն.
  • Բազային փորձ անվտանգության համակարգերի (Antivirus և այլն) կառավարման և մոնիթորինգի բնագավառում։
  • Բարձր պատասխանատվություն և գաղտնապահություն,
  • Խնդիրները շտապ բացահայտելու և արդյունավետ լուծումներ գտնելու ունակություն
  • Վերլուծություն անցկացնելու հմտություն;
  • Մտքերը գրավոր ձևակերպելու ունակություն,
  • Թիմային աշխատանքի, շփման և սպասարկման հմտություններ,
  • Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի և անգլերենի իմացություն:

Հավելյալ նշումներ

Մրցույթը կանցկացվի մեկ փուլով` հարցազրույցի միջոցով:

Դիմելու կարգը․

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք վերբեռնել դիմում-հայտը, լրացնել այն և ուղարկել նշված էլ․ հասցեին պարտադիր կցելով լուսանկարը:

Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը: Կտեղեկացվեն միայն նախնական ընտրված թեկնածուները:

Թեկնածուները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման օրվա և ժամի մասին: Մրցույթի անցկացման վայրը՝ ("Արցախբանկ"  ՓԲԸ Գլխամասային գրասենյակ, ք. Երևան, Չարենց 1բ:

Հայտերի ընդունման սկիզբ: 23 ապրիլի 2021

Հայտերի ընդունման ավարտ: 23 մայիսի 2021

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: