Industry: Legal, Insurance

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 5/15/2021

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների/փաստաբանների.

Ծառայության տեսակը՝ Իրավաբանական (փաստաբանական արտոնագիրն առավելություն է):
Սկիզբը՝ հունիսի 1,  2021 թ․
Վայրը՝ Երևան

Ծառայությունների հիմնական ծավալը՝

  • Կազմել անհրաժեշտ իրավական փաստաթղթերի նախագծեր  (դիմումներ, բողոքներ, հայցեր, միջնորդություններ, հաղորդումներ, հայտարարություններ, միջնորդություններ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ և այլն), այդ թ վում՝ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացնելու համար։
  • Մասնակցել համապատասխան դատական գործերով ընթացող դատական նիստերին՝ ներկայացնելով վստահորդների շահերը։
  • Կատարել համապատասխան ազգային և միջազգային օրենսդրության և իրավունքի, ազգային և միջազգային դատական պրակտիկայի ուսումնասիրություն։
  • Գործերի համակարգված վարում, մատուցված ծառայությունների և դատական գործերի վերաբերյալ պարբերական զեկույցների կազմում:

Որակավորմանը ներկայացվող պահանջները՝

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Իրավաբանի աշխատանքային փորձ,
  • Հետազոտություններ, մշտադիտարկումներ անելու և զեկույցներ կազմելու հմտություններ,
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային ծրագրերի / MS Office / գերազանց իմացություն,
  • Կազմակերպչական և ինքնակազմակերպման գերազանց ունակություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Անհատական և թիմային աշխատանքի ունակություն/հմտություններ,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
  • Սուղ վերջնաժամկետների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն:

Դիմելու ընթացակարգը՝

Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել նամակ /դիմում տվյալ թափուր տեղի համար՝ կցելով հետաքրքրության և շարժառիթների մասին նամակ և ինքնակենսագրություն՝ հայերեն կամ անգլերեն՝ նշված էլ. հասցեին:

Նախատեսվում է փորձաշրջան երկամսյա ժամկետով:

Դիմելու վերջնաժամկետն է  2021 թ. մայիսի 15-ը:

 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: