Մատակարարման և գնումների մասնագետ

Premier Foods LLC

Industry: Logistics, Procurement, Transportation

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 5/20/2021

Նկարագրություն

“Պրեմիեր Ֆուդս” ընկերությունը փնտրում է մատակարարման և գնումների մասնագետի իր թիմին միանալու համար, ով պատասխանատու կլինի ընկերության մատակարարման և գնումների ամբողջ գործընթացի կազմակերպման համար: 

Պարտականություններ

  • Վերահսկել ընկերությանն անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների մատակարարման և գնումների ամբողջական ցիկլը,
  • Համակարգել անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների պատվիրման գործընթացը, որոշել առաքման քանակներն ու ժամկետները,
  • Կառավարել բոլոր բանակցությունները մատակարարների հետ, գնահատել առաջարկները, պատրաստել մատակարարների պայմանագրերը և առաքման ժամանակացույցերը,
  • Իրականացնել պատվերների տեղադրման գործընթացը ծրագրային հարթակում,
  • Շուկայում նոր մատակարարներ բացահայտել/ներգրավել, կազմակերպել տեղական շուկայի պարբերական հետազոտություններ,
  • Պատվիրել անհրաժեշտ քանակի դրոշմապիտակներ, իրականացնել դրոշմապիտակների հետ կապված ծրագրային գոծողությունները,
  • Պահեստներին տրամադրել համապատասխան քանակի դրոշմապիտակներ և վերահսկել դրանց փակցման գործընթացը,
  • Արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հաստատել և պահպանել թիմակիցների, համագործակցող ընկերությունների և այլ գործընկերների հետ,
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ: 

Պահանջներ

  • Բարձրագույն կրթության առկայություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես մատակարարման և գնումների մասնագետ,
  • 1C ծրագրի և MS Office փաթեթի ծրագրերի գերազանց իմացություն (World, Excel, Outlook),
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի լավ իմացություն,
  • Միջանձնային հարաբերությունների հաստատման, բանակցություններ վարելու, գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն, տվյալների հավաքագրման և վերլուծության հմտություններ,
  • Տարբեր մատակարարների հետ աշխատելու փորձված հմտություն,
  • Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
  • Մեքենայի առկայությունը պարտադիր է:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: