Ապրանքախմբի ղեկավար / Վերլուծաբան

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Industry: Project, Program Management

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 5/16/2021

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու, ակնհայտ դրսևորված անալիտիկ ունակություններով, մարքեթինգային ու վաճառքների կառավարման գիտելիքներով մասնագետների՝ Ընկերության առանձին ապրանքային ուղղությունների կառավարման, վաճառքների առաջխաղացման ու պլանավորման համար:

Պարտականություններ

  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները, պատրաստել շուկայական պայմանների և շուկայում ընկերության դիրքի վերաբերյալ հաշվետվություններ, 
  • Մշակել և ղեկավարությանը ներկայացնել վաճառքի ծավալների խթանմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարական պլաններ,
  • Ստեղծել վստահելի և փոխշահավետ հարաբերություններ մատակարարների հետ՝ գնային քաղաքականության խելամիտ և արդյունավետ որոշման համար, համագործակցել նոր մատակարար ընկերությունների հետ, ձեռք բերել Ընկերության համար լավագույն պայմաններ, 
  • Մշտապես բարելավել ու վերանայել մատակարարներից գնման կարգերը և պայմանագրերը՝ ըստ Ընկերության գործող քաղաքականության, մշակել գնումների իրականացման և գնի վերահսկման քաղաքականություններ և ընթացակարգեր,
  • Մասնակցել ապրանքների գների ձևավորմանը՝ ելնելով
  • Ընկերության գնային քաղաքականությունից ու առկա վերլուծության արդյուներից, մասնակցել վաճառքի գնային ռազմավարության մշակմանը և  ապահովել դրա իրականացումը,
  • Բացահայտել կազմակերպության մրցակցային առավելությունները և թերությունները, մասնակցել գովազդային արշավների կազմակերպման և իրականացման գործընթացին,
  • Կատեգորիայի շրջանակներում կատարել վաճառքների վերլուծություններ, լավ ու վատ վաճառքների պատճառների ուսումնասիրություններ, պատրաստել հաշվետվություններ,
  • Կատարել կանխատեսումներ և վերլուծություններ առանձին ապրանքախմբերի վերաբերյալ՝ դրանց կայուն աճն ապահովելու համար,
  • Վերլուծել վաճառքների օրինաչափությունները, սեզոնայնությունը և կանխատեսել, պլանավորել վաճառքների հետագա զարգացումները, 
  • Որոշել ապրանքների ճիշտ դասավորվածությունը՝ դրանց ցուցադրությունը լավագույնս ապահովելու համար՝ համաձայն Գովազդի մասին օրենքի պահանջների, 
  • Վերահսկել և հետևել ապրանքների և ապրանքախմբերի առկայությանը, դասավորվածությանը և ժամկետներին, հետևել դեղատների միջև ապրանքների տեղափոխություններին,
  • Ձևակերպել, ղեկավարել և համակարգել ապրանքների պրոմո-խորհրդատվությանն ուղղված մարքեթինգային գործառույթները և ռազմավարությունը,
  • Համագործակցել դեղատների անձնակազմի հետ՝ վաճառքի առանձնահատկությունների, ապրանքների դասավորվածության հարցերի, վաճառքի խթանման աշխատանքների կազմակերպման նպատակով,
  • Մասնակցել անձնակազմի ուսուցման, ապրանքագիտության դասընթացների անցկացմանը։  

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, մարքեթինգի կամ հարակից այլ ոլորտում,
  • Աշխատանքային փորձ վաճառքների կառավարման ոլորտում,
  • Վաճառքների կազմակերպման և խթանման հմտություններ ու գիտելիքներ, 
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն,
  • Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
  • Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ,
  • Հաղորդակցության գրավոր և բանավոր գերազանց հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • MS office փաթեթի գերազանց իմացություն, 
  • Թիմերի կառուցման, մոտիվացման, առաջնորդման և աշխատանքի մեջ ներգրավելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) նշված էլ. հասցեին։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: