Գրաֆիկ դիզայներ

"Մեհրաբյան և որդիներ" ՍՊԸ

Industry: Art, Design

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 5/15/2021

Նկարագրություն

«Մեհրաբյան և որդիներ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում գրաֆիկ դիզայների, ով կկատարի մարքեթինգի բաժնին անհրաժեշտ դիզայներական աշխատանքներ:

Պարտականություններ

  •  Պատրաստել սոցիալական հարթակների և պաշտոնական վեբ կայքի համար վիզուալ կոնտենտ,
  •  Մշակել ընկերության կողմից արտադրվող և ներմուծվող ապրանքատեսականու կատալոգները,
  •  Մասնակցել ընկերության բրենդավորմանը,
  •  Մասնակցել վիդեո կոնտենտի ստեղծմանը (նկարահանում, մոնտաժ),
  •  Պատրաստել տպագրական նյութեր՝ այցեքարտեր, բաներներ և այլն,
  •  Կատարել UI գործառույթներ:

Պահանջներ

  • CorelDraw, Adobe Photoshop, Adobe Illustrator, Autodesk ծրագրերի գերազանց իմացություն,
  • Մասնագիտական այլ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ գրաֆիկ դիզայնի ոլորտում,
  • Հստակ վերջնաժամկետների պայմաններում աշխատելու կարողություն և պատասխանատվություն,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Երկուշաբթիից ուրբաթ - 09:00-18:00
Շաբաթ - 09:00-15:00

Հասցե՝ Արին Բերդի 19ա (Էրեբունի համայնք)
Ծառայողական ավտոբուսի առկայություն

Աշխատավարձի չափը մրցակցային է՝ կախված թեկնածուի հմտություններից, փորձից և գիտելիքներից: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և պորտֆոլիոն էլ. հասցեին:

Առանց պորտֆոլիոյի ինքնակենսագրականները չեն դիտարկվելու:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: