Դեղագետ օպերատոր (գիշերային հերթափոխ)

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Industry: Medical, Health

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 5/15/2021

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում դեղագետ/դեղագործ մասնագիտությամբ օպերատորի՝ առցանց դեղատանը գիշերային հերթափոխով աշխատելու նպատակով։

Պարտականություններ

  • Պատասխանել հեռախոսազանգերին,
  • Իրականացնել պատվերների ընդունում, ճշտում և գրանցում,
  • Հեռախոսային և առցանց վաճառքների դեպքում հավաքված պատվերները պատշաճ հանձնել վարորդ-առաքիչին,
  • Պարզաբանել հաճախորդների խնդիրները և լուծումներ առաջարկել դրանց վերացման ուղղությամբ,
  • Իրականացնել դեղատնային գործառույթների պատշաճ կատարում համաձայն ընկերության կողմից հաստատած չափանիշների և ընթացակարգերի՝ հետևելով ՀՀ Կառավարության կողմից ընդունված կարգին և պահպանելով դեղագործական կանոնները,
  • Ապահովել Ընկերության կողմից հաստատած դեղատան վաճառքի ցուցանիշները,
  • Հետևել Ընկերության կողմից հաստատված վաճառքի և հաճախորդների հետ շփման կանոնների կատարմանը,
  • Մշտապես մասնակցել Ընկերության կողմից կազմակերպված ուսուցման և վերապատրաստման դասընթացներին, մասնագիտական ունակությունների համապատասխանության գնահատման միջոցառումներին,
  • Կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ:

Պահանջներ

  • Դեղագիտական կամ դեղագործական մասնագիտական կրթություն,
  • Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է,
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office),
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
  • Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
  • Մեծաքանակ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) նշված էլ. հասցեին։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: