Շինարարական Աշխատանքների Ղեկավար

Gravity LLC

Industry: Architecture, Construction

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 5/14/2021

Ընդհանուր նկարագրություն․

Ընկերությունը իր զարգացող թիմին է հրավիրում միանալու շինղեկի, ով կկազմակերպի, կվերահսկի և կհամակարգի Ընկերության շինարարկան պրոեկտներով նախատեսված աշխատանքները:

Գործառույթները

  • Վերահսկում և կոորդինացնում է շինարարական աշխատանքների ողջ ընթացքը;
  • Համեմատում է կատարված աշխատանքները ճարտարապետական նախագծերի հետ;
  • Վերահսկում է շինարարական աշխատանքների և նյութերի որակը;
  • Հետևում է որպեսզի շինարարական աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում;
  • Հետևում է շինարարական անձնակազմի աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանմանը;
  • Մասնակցում է շինարարական անձնակազմի հավաքագրման աշխատանքներին;
  • Հետևում է, որպեսզի նախագծերը համապատասխանեն արտադրական, ինժեներական պահանջներին;
  • Նոր շինությունների շահագործման հանձնելուց առաջ համոզվում է, որ ինժեներական տեսանկյունից խնդիրներ չկան;
  • Չափագրում է կատարված շինարարական աշխատանքները;
  • Համեմատում է փաստացի կատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերում նշված աշխատանքների հետ;
  • Կրում է նյութական պատասխանատվություն շինարարությունում կիրառվող նյութերի համար;
  • Կազմում է անհրաժեշտ նյութերի պահանջագիր, ներկայացնում է գնումների և մատակարարման բաժին հաստատման;
  • Կազմակերպում, պլանավորում և վերահսկում է շինարարական թիմերի աշխատանքները;
  • Հետևում է, որպեսզի աշխատակիցները հետևողական լինեն Ընկերության Ներքին Կարգապահական Կանոնակարգով ամրագրված նորմերին;

Անհրաժեշտ որակավորում

  • Բարձրագույն կրթություն;
  • Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
  • Պլանավորման ունակություն և ժամանակացույցով աշխատելու փորձ;
  • Մարդկանց կառավարելու ունակություն;
  • Համակարգված աշխատելու կարողություն;
  • Թիմում աշխատելու կարողություն;
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով: 

How to apply?

Complete the application form
Full Name is required
Phone is required
Enter a valid email address
Cover letter
Cover letter is required
*1500 chars max
Resume (optional)
max. 4MB .doc, .docx, .pdf
SHARE: