Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

Գլխավոր հաշվապահ

X-Group

Industry: Accounting, Finance, Banking

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 12/18/2021

Նկարագրություն

« X-Group »- ին պատկանող շինարարական ընկերությունում աշխատանքի է հրավիրում գլխավոր հաշվապահ՝ պարտադիր շինարարական ոլորտում աշխատանքային փորձով:

Պարտականություններ

  • Ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպում և հաշվետարության վարում,
  • ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման իրականացում, սահմանված կարգով և ժամկետներում պետական մարմիններին հաշվետվությունների ներկայացում ,
  • Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն, Ազգային վիճակագրական ծառայություն, ինչպես նաև՝ այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ՝ ըստ անհրաժեշտության,
  • Ընկերության ծախսերի վերահսկում,
  • Ապրանքանյութական արժեքների հաշվառման և դրանց շարժի վերահսկողություն,
  • Ընկերության եկամուտների մուտքագրման վերահսկում ,
  • Բանկային հաշիվների կառավարում,
  • Հաշվետվությունների կազմում, հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ձևակերպում,
  • Աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում,
  • Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն,
  • Բանկերի և դրամարկղի միջոցով կատարվող գործարքների հսկողություն,
  • Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահական, տնտեսագիտական կամ այլ համապատասխան բնագավառում,
  • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն,
  • Առնվազն 3 տարվա գլխավոր հաշվապահի փորձառություն,
  • Աբգլերեն, ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • MS Office փաթեթի գերազանց իմացություն, համակարգչային հաշվապահական ծրագրերի ներդրման և շահագործման փորձառությունը ցանկալի է,
  • 1C 8.3 հաշվապահական ծրագրի և առցանց բանկային համակարգերի հետ աշխատելու հմտություն,
  • Հավաստագրված հաշվապահի որակավորումը պարտադիր է,
  • Կազմակերպչական և արդյունավետ հաղորդակցության հմտություններով թիմային աշխատող, կառավարչական հմտություններ,
  • E-invoicingծրագրի իմացություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային 5-օրյա գրաֆիկ:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: