Ներմուծման Մենեջեր

«Այ Թի Լոջիք» Տեք

Industry: Logistics, Procurement, Transportation

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 5/12/2021

Նկարագիր

Այ թի Լոջիք ընկերությանը անհրաժեշտ է ներմուծման մենեջեր՝ կազմակերպության գործընկերների հետ արտաքին կապերի հաստատման, բանակցություններ վարելու, իրականացվող գործարքների  որակի, պրոդուկտիվության ապահովման համար, ինչպես նաև ներմուծման գործընթացը կորդինացնելու համար՝ կազմակերպության ներքին կանոնադրության և ընթացակարգերին համապատասխան:

Աշխատանքային պարտականություններ

1.Ելնելով օպտիմալ գնի, մատակարարման գրաֆիկների և որակի տեսանկյունից, իրականացնել հետազոտություններ՝ որոշելու համար լավագույն ապրանքներն ու մատակարարներին:

2. Որոշել պոտենցիալ մատակարարներին, վարել բանակցություններ և կնքել պայմանագրեր, հաստատել լավ հարաբերություններ համագործակցող կազմակերպությունների հետ:

3.Բեռնափոխադրման գործընթացի ամենօրյա վերահսկում, ներկրման և լոգիստտիկայի հետ կապված  խնդիրների կարգավորում:

4.Պատասխանատու է ներկրմանը վերաբերվող ինֆորմացիայի ամբողջականության և ճշգրտության համար

5. Պատասխանատու է ներկրվող ապրանքների մաքսազերծման, համապտասխան փաստաթղթերի ստացման և մատակարարներին ներկայացման գործընթացների վերահսկման համար:

5,Կազմել հաշվետվություններ, վարել նամակագրություն:

7.Իրականացնել  ապրանքների տեղափոխման գործընթացի վերահսկումը մինչ տեղափոխման վայր՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան հրահանգներ տալով:

8 Իրականացնել հաշիվ-ֆակտուրաների և առաքման հետ կապված այլ փաստաթղթերի ստուգում՝ սակագներին և մաքսային կանոնակարգներին համապատասխան:

9, Ներկրման/արտահանման  քաղաքականության իրականացման, մոնիտորինգի, մշակման և անհրաժեշտության դեպքւոմ փոփոխման գործընթացի իրականացում:

Պահանջվող որակավորումներ

  • Աշխատանքային փորձ ներմուծման, լոգիստիկայի և արտաքին կապերի ոլորտներում
  • Ներմուծման և մաքսային կանոնակարգերի իմացություն
  • Միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու ունակություն
  • Հաղորդակցման, ժամանակի կառավարման և կազմակերպչական գերազանց հմտություններ
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: