Գովազդի և ՀԿ բաժնի ղեկավար

BARSIS LLC

Industry: Marketing, Advertising, PR

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 5/8/2021

Նկարագրություն

ԲԱՐՍԻՍ ՍՊ ընկերությունը փնտրում է Գովազդի և ՀԿ բաժնի ղեկավար:

Պարտականություններ

  • Մշակել ընկերության գովազդային, մարքեթինգային  հասարակայնության հետ կապերի ընդհանուր ռազմավարությունը
  • Ղեկավարել գովազդային, մարքեթինգային  հասարակայնության հետ կապերի տարեկան պլանավորման գործընթացը
  • Կազմակերպել գովազդային գաղափարների և նորարարական մոտեցումների ներդրումը
  • Պլանավորել գովազդային և մարքեթինգային ծրագրերի ֆինանսական բյուջեն և վերահսկել ռեսուրսների տեղաբաշխման գործընթացը, ինչպես նաև նախապատրաստել ֆինանսական հաշվետվություններ
  • Կատարել գովազդային և մարքեթինգային հետազոտություններ
  • Մշակել և ներդնել ընկերության պրոդուկտների առաջխաղացման ծրագրեր
  • Վաճառքի բաժնի հետ համատեղ մասնակցել վաճառքների պլանավորման աշխատանքներին
    Իրականացնել վաճառքների վիճակագրական վերլուծություններ
  • Հետևել ընկերության կայքի, սոցիալական ցանցերում ընկերության էջերի վարմանը, թարմացմանը, նպաստել դրանց առաջխաղացմանը
  • Մշակել ընկերության ապրանքատեսականու մերչնդայզինգի պլաններ
  • Անցկացնել բանակցություններ գովազդակիրների և գովազդ արտադրող ընկերությունների հետ
  • Մասնակցել գների ձևավորման և գնային քաղաքականության մշակման աշխատանքներին
  • Վերլուծել վաճառքի օրինաչափությունները, ինչպես նաև կատարել կանխատեսումներ ապագայում սպասվող միտումների զարգացման վերաբերյալ
  • Զբաղվել նոր բրենդերի և նոր բիզնես ուղղությունների զարգացման, վաճառքների խթանման ու կազմակերպման հարցերով:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ մարքեթինգի ոլորտներում
  • Համապատասխան ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
  • Անձնակազմի ղեկավարման փորձ
  • Միջանձնային հմտություններ
  • Վերլուծական հմտություններ
  • Ոլորտի միտումները վերլուծելու կարողություն
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Նորարար և կրեատիվ մտածողություն
  • Նախագծերի կառավարման ունակություն
  • Թիմում աշխատելու հմտություններ
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների  իմացություն
  • Microsoft Office (Word, Excel, PowerPoint) փաթեթի իմացություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել «ԲԱՐՍԻՍ» ՍՊ ընկերություն՝  նշված էլեկտրոնային հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: