Նկարագրություն
Յունիվերսալ Պրոջեքտ ընկերությունը ՝ որը ներկայացնում է Եվրոբազա խանութ սրահը, աշխատանքի է հրավիրում սպասարկման որակի պատասխանատուի, համապատասխան աշխատանքային փորձով:
Պարտականություններ
- Արձագանքել և համակարգել հաճախորդների բոլոր բողոքները և առաջարկությունները՝ հետևելով դրանց ընթացքին :
- ՈՒսումնասիրել առաջացած բոլոր խնդիրները, քննարկել հնարավոր խելամիտ լուծումները:
- Հետագայում նման բողոքներից խուսափելու նպատակով ըստ անհրաժեշտության նախաձեռնել ներքին գործընթացների բարելավումներ:
- Հաճախորդներին մշտապես ցուցաբերել դրական և պրոֆեսիոնալ վերաբերմունք , ապահովել նրանց գոհունակությունը :
Պահանջներ
- Սպասարկման ոլորտում փորձը պարտադիր է
- Բարձրագույն կրթություն
- Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն
- Ոշադրություն , պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպչական հմտություններ
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի ճկունություն
Հավելյալ նշումներ
Ինքնակենսագրականները (CV, լուսանկարով) ուղարկել նշված էլ. փոստին: