Նկարագրություն
Արմենիան Տիտանիում Փրոդաքշն ընկերությունը փնտրում է ներմուծման և արտահանման մասնագետ։
Պարտականություններ
- Որոնել նոր արտասահմանյան գործընկերներ,կապեր հաստատել և վարել բանակցություններ վերջիններիս հետ
- Ստուգել թղթաբանությունը, հետևել փաստաթղթերի ճշգրտությանն ու ապրանքների բարձումից մինչև պահեստ ժամանմանը
- Հետևել ներկրված հումքի մնացորդներին,
ձևավորել նոր պատվերներ՝ ըստ պահանջարկի,իրականացնել պատրաստի արտադրանքի արտահանման ամբողջ գործընթացը,զարգացնել համագործակցությունը
- Համագործակցել տրասպորտային ընկերությունների հետ
- Կազմակերպել բեռնափոխադրումներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը պարտադիր է
- Աշխատանքային փորձը արտաքին կապերի բաժնում պարտադիր է
- Կազմակերպչական հմտություններ
- Անգլերեն լեզվի իմացություն
- Պատասխանատվության զգացում
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: