Նկարագրություն
Ընկերության արտադրատեսակների ներկայացում և վաճառքի իրականացում ոչ տեղական շուկայում:
Պարտականություններ
- Ստեղծել անհրաժեշտ գործարար կապեր արտերկրի գնորդների և վաճառողների միջև:
- Օժանդակել ապրանքների մեծաքանակ գնման աշխատանքներին:
- Ապահովել կնքվող պայմանագրերի, համաձայնագրերի, այլ անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում նաև արտահանման արտոնագրերի պատշաճ ձևակերպումները:
- Առքուվաճառքի գործարքներ կնքելու նպատակով վարել բանակցություններ, կնքել առքուվաճառքի պայմանագրեր իր կամ այն անձի անունից, որի ներկայացուցիչն է հանդիսանում` ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս:
- Իրականացնել թողարկվող արտադրանքի հավանական գնորդների բացահայտման և հաշվառման աշխատանքներ:
- Կազմակերպել գնված ապրանքի առաքման աշխատանքները:
- Վերահսկել գնորդների կողմից ապրանքների կամ ծառայությունների համար վճարումը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի են տնտեսագիտության կամ ինժեներինգի ոլորտները:
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
- Վաճառքի ոլորտում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ:
- Աշխատանքային գործուղումների մեկնելու հնարավորություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ` վեցօրյա:
Աշխատանքային ժամեր` 9.00-18.00:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: