Նկարագրություն
Մ- Գրուպ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու ինժեներ-շինարարի՝ շինարարական ծրագրի ղեկավարի հաստիքրը համալրելու նպատակով:
Պարտականություններ
- Ընկերության շինարարական աշխատանքների կազմակերպում, վերահսկում, ընդհանուր գործունեության ղեկավարում
- Անձնակազմի կառավարում, պարտականությունների բաշխում
- Կատարված աշխատանքների հաշվառում և վարում, տեխնիկական փաստաթղթերի ձևակերպում
- Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարականների կատարում
- Ընկերության շինարարական աշխատանքների կազմակերպում, վերահսկում, ընդհանուր գործունեության ղեկավարում
- Անձնակազմի կառավարում, պարտականությունների բաշխում
- Կատարված աշխատանքների հաշվառում և վարում, տեխնիկական փաստաթղթերի ձևակերպում
- Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարականների կատարում
Ինչպես նաև.
- Իրականացնել տեխնիկական հսկողություն կատարվող շինարարական աշխատանքների նկատմամբ
- ՈՒսումնասիրել ժամկետների չկատարման պատճառները , շինարարական աշխատանքների որակը ՝ մասնակցել դրանց վերացմանը,
- Իրականացնել ավարտված շինարարական և տեղադրման աշխատանքների և օբյեկտների տեխնիկական ընդունումը, կազմել անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը,
- Ստուգել գնահատված փաստաթղթերը օբյեկտների կառուցման, ծախսերի, կատարված աշխատանքների հաշվառման համար,
- Տիրապետել շինարարական աշխատանքների տեխնոլոգիաներին և մեթոդներին,
- Կառավարել շինարարական կառույցների մոնտաժը, վերահսկել շինանյութերի և կառույցների որակը, մշակել շինարարության և արտադրության կազմակերպման ծրագրերը, զբաղվել շինարարության կարգավորման և ինժեներական այլ հարցերով,
- Տիրապետել աշխատանքի պաշտպանության կանոններին և նորմերին, անվտանգության միջոցառումներին, արդյունաբերական սանիտարական և հրդեհային պաշտպանության միջոցներին,
- Կազմել շինարարական աշխատանքների իրականացման ժամանակացույց և վերահսկել այդ ժամանակացույցով սահմանված աշխատանքների կատարումը,
- Վերահսկել նախագծով նախատեսված շիննյութերի ծավալները,
- կարարել փոփոխություններ նախագծային- նախահաշվարկային փաստաթղթերում՝ փաստացի կատարած աշխատանքների հիման վրա
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական / տեխնիկական / կրթություն,
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ շինարարական ոլորտում,
- Կազմակերպչական, ղեկավարման հմտություններ և փորձ,
- Շինարարական աշխատանքների համակարգման, ուղղորդման, հսկման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերենի լեզուների իմացություն,
- Համակարգչային գրագիտություն,
- Վարորդական իրավունքի և մեքենայի առկայությունը ցանկալի է:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: