Մարքեթինգի մասնագետ

Ayvazyan & Partners

Industry: Marketing, Advertising, PR

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 5/1/2021

Նկարագրություն

Ayvazyan & Partners վաճառքի և մարքեթինգի կառավարման ընկերությանն անհրաժեշտ է մարքեթինգի փորձառու մասնագետ։

Պարտականություններ

  • Մշակել նորարար և տարբերվող մարքեթինգային ռազմավարություն
  • Իրականացնել շուկայի մուտքի գովազդային արշավներ
  • Տեղադրել օնլայն գովազդներ (SMM, Google Ads, այլ)
  • Համագործակցել գովազդային և տպագրական կազմակերպությունների հետ
  • Կազմել գրագետ և վաճառող տեքստեր կայքերի և գովազդների համար
  • Մշակել շաբաթական և ամսական գործողությունների պլան` ելնելով կազմակերպության նպատակներից
  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություններ և վերլուծություններ
  • Առաջարկել բրենդի զարգացման նոր միջոցառումներ

Պահանջներ

  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ հենց մարքեթինգում
  • Microsoft Office փաթեթի վարժ իմացություն և օգտագործում
  • Անգլերենի և ռուսերենի վարժ իմացություն
  • CRM ծրագրով աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն
  • Դիզայներական հմտությունը կդիտվի որպես առավելություն
  • Պատասխանատվության և պունկտուալության բարձր մակարդակ
  • Անսահման սեր դեպի մարքեթինգը և սեփական գործը
  • Կրեատիվ մտածողություն
  • Արագ կողմնորոշվելու կարողություն
  • Թիմային և համատեղ պրոյեկտներ իրականացնելու կարողություն
  • Անընդհատ և պարբերաբար ինքնակատարելագործվելու ձգտում

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատավարձը՝ բարձր
  • Աշխատանքային օրեր, ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 9:00-18:00
  • Դասընթացների փաթեթ
  • Մարզասրահի փաթեթ
  • Բժշկական ապահովագրություն

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: