Նկարագրություն
«Լուսայգ» ռեստորանը փնտրում է մենեջերի՝ միանալու մեր թիմին։
Պարտականություններ
- Ընդունել, տեղավորել և ճանապարհել հյուրերին
- Հետևել ազատ սեղանների առկայությանը
- Ղեկավարել և հետևել ռեստորանի աշխատանքին
- Ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում
- Հետևել մատուցվող ուտեստների որակին
- Արձագանքել հաճախորդների հարցերին ու բողոքներին և տալ ճիշտ լուծումներ
- Ստեղծել թիմի անդամների միջև դրական մթնոլորտ նաև ապահովել սպասարկող անձնակազմի և խոհանոցի միջև արդյունավետ փոխհամագործակցություն
- Ապահովել աշխատակիցների ուսուցման և ինտեգրման բնականոն ընթացքը (տալ գնահատական աշխատակիցներին ըստ տրված առաջադրանքների)
Պահանջներ
- Սեռը՝ իգական
- 25 - 35 տարեկան
- Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Օտար Լեզուների իմացություն (անգլերենի և ռուսերենի գերազանց)
- Թիմում աշխատելու ունակություն և գործընկերների նկատմամբ հոգատարություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Թիմ ստեղծելու և թիմը առաջնորդելու ունակություններ
- Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ
- Արագ կողմնորոշվելու հմտություն
Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: