Նկարագրություն
Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում բժշկական սարքավորումների վաճառքի գծով մենեջերի:
Պարտականություններ
- Հմտորեն ներկայացնել ապրանքատեսականին պոտենցիալ գնորդներին,
- Նպաստել ապրանքատեսականու վաճառքի ընդլայնմանը,
- Դրսևորել անհատական նախաձեռնություններ՝ մարքեթինգի ուղղությամբ,
- Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում
- Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում
- Վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում
- Վաճառքի արդյունքների վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը
Պահանջներ
- Տարիքը`մինչև 45
- Ցանկալի է՝ մասնագիտական համապատասխան կրթությամբ,
- Վաճառքի մենեջերի աշխատանքային փորձը պարտադիր է,
- Փնտրվող մասնագետները պետք է ունենան գրագետ, կիրթ խոսելու ունակություն, կիրթ պահվածք, հայերենից բացի տիրապետեն ռուսերեն, անգլերեն լեզուների:
- Պահանջվող հատկությունները՝ պարտաճանաչություն, կարգապահություն, նախաձեռնողականություն՝ մարքետինգի ռազմավարություն մշակելու և իրականացնելու համար՝ ընկերության կարգուկանոնի սահմաններում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ 10։00 մինչև 18։00, ընդմիջումը՝13:00 –14:00:
Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրություն նշված էլ. հասցեին :