Վաճառքի մասնագետ

«Թել-Սել» ՓԲԸ

Industry: Sales, Business Development

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 4/25/2021

Նկարագրություն

Թել-Սել ընկերությունն աշխատանքի է հրավիրում բանիմաց և ակտիվ վաճառքի մասնագետների իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար։ Որպես վաճառքի մասնագետ, Ձեր հիմնական նպատակն է Ընկերության պրոդուկտների և ծառայությունների վաճառքի իրականացումը՝ հետևելով վաճառքի ռազմավարությանը և Ընկերության կողմից հաստատված պլանին: Վաճառքի մասնագետը զեկուցելու է անմիջապես Վաճառքի և շուկայի զարգացման բաժնի ղեկավարին:

Պարտականություններ

  • Իրականացնել Ընկերության արտադրանքի ներկայացում/վաճառք B2B և B2C հատվածներում:
  • Իրականացնել ընկերության վաճառքի և շուկայի զարգացման ռազմավարությունն օնլայն և օֆֆլայն տիրույթներում՝ օգտագործելով համապատասխան ուղիներ:
  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն, հետևել և հասնել վաճառքի բաժնի կողմից մշակված և հաստատված պլանին։
    Կազմել և ներկայացնել կատարված աշխատանքների հաշվետվություններ:
  • ներգրավել նոր հաճախորդների` համալրելով ընկերության ընթացիկ հաճախորդների բազան:
  • Իրականացնել մրցակիցների գործունեության վերլուծություն:
    Հետևել ոլորտի նորարարություններին և միտումներին՝ լավագույն փորձը գտնելու և ներդնելու համար:
  • Ներկայացնել բարելավման կառուցողական առաջարկներ՝ հիմնված պրակտիկ փորձի վրա, որը համապատասխանում է ընկերության վաճառքի քաղաքականությանը:
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել նոր պարտականություններ՝ համաձայն գործող օրենքների և ներքին կանոնակարգերի:

Պահանջներ

  • Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան բիզնեսի կառավարման կամ այլ համապատասխան ոլորտներում։
  • B2B և B2C վաճառքի մոդելների իմացություն:
  • Վաճառք իրականացնելու փորձ ինչպես օնլայն, այնպես էլ օֆֆլայն հարթակներում:
  • Համապատասխան պաշտոնում առնվազն 2 տարվա փորձ:
  • Առնվազն 3 տարվա ընդհանուր աշխատանքային փորձ:
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն:
  • Համակարգչային գրագիտություն։
  • Սեղմ ժամկետներում, սթրեսային իրավիճակներում և միաժամանակ տարբեր ուղղություններով աշխատելու ունակություն:
  • Մեծ և ռիթմիկ թիմի կազմում ինտեգրվելու և աշխատելու պատրաստակամություն:
  • Աշխատանքային բարձր բարոյական ստանդարտների պահպանում, ինչպիսիք են՝ ազնվությունը, նվիրվածությունը և պատասխանատվությունը, նորարարական մտածողության և գաղտնիություն պահպանելու հմտությունները:

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում հետաքրքրված բոլոր դիմորդներին, այնուամենայնիվ, հարցազրույցին մասնակցելու համար կապ է հաստատվելու միայն նախնական ընտրությունն անցած դիմորդների հետ: 

 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: