Industry: Engineering
City: Yerevan
Employment type: Full time
Deadline: 4/23/2021
«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է Գլխավոր ինժեներ։
Կազմակերպությունը զբաղվում է մ/պլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ, ալյուկաբոնդե պանելներով շինությունների երեսպատմամբ:
1. Վերահսկում և կոորդինացնում է ստորաբաժանման ներսում աշխատանքների բաշխումը աշխատակիցների միջև
2. Իրականացնում է աշխատանքների պլանավորում
3. Պատասխանատու է իր ստորաբաժանման կողմից իրականացվող նախագծերի շահութաբերության ապահովման համար
4. Պատասխանատու է ընտրված դետալների որակական հատկանիշների համար
5. Վերահսկում է արտադրական աշխատանքների և նյութերի որակը
6. Հետևում է հավաքման աշխատանքների՝ սահմանված ժամկետում կատարմանը
7. Իրականացնում է նախագծի և նախահաշվում նշված հումք- նյութերի ցանկում առկա դետալների՝ միմյանց համապատասխանության ստուգում
8. Մասնակցում է ինժեներական անձնակազմի հավաքագրման աշխատանքներին
9. Մասնակցում է նոր շինությունների նախագծերի կառավարման ժողովներին, ներկայացնում է առաջարկություններ
10. Հետևում է ոլորտի զարգացումներին, ուսումնասիրում է մրցակիցներին, մշակում և առաջարկություններ է իրականացնում ընկերության հետագա զարգացման վերաբերյալ
11. Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին
Աշխատավարձը՝ սկսած 700 000 դրամից
Աշխատանքային ժամերն են՝ երկ-շբթ 9։00-19։00.
Հասցե՝ Երվանդ Քոչար 8/2
Նշված պայմաններին բավարարող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականները էլեկտրոնային հասցեին: