Ավագ հաշվապահ

Premier Foods LLC

Industry: Accounting, Finance, Banking

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 4/23/2021

Նկարագրություն

“Պրեմիեր Ֆուդս” ընկերությունը փնտրում է փորձառու ավագ հաշվապահի իր մեծ թիմին միանալու համար, ով պատասխանատու կլինի ՀՀ օրենսդրության համաձայն ընկերության հաշվապահական հաշվառման վարման, հաշվետվությունների կազմման ու ներկայացման գործընթացի համար: 

Պարտականություններ

  • Իրականացնել ընկերության հաշվապահական հաշվառման գործընթացը՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության: 
  • Ապահովել հաշվապահական հաշվառման քաղաքականության կիրառման հետևողականությունը ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համապատասխան:
  • Կազմել և ներկայացնել հարկային և ֆինանսական հաշվետվություններ: 
  • Կազմակերպել և իրականացնել հաշվեկշռային և արտահաշվեկշռային հաշվառում:
  • Կազմակերպել և հետևել ներմուծված ապրանքների պատշաճ մուտքագրմանը և ինքնաժեքի ձևակերպմանը:
  • Գրանցել և ճշգրտել վաճառքից ձևավորված հասույթը:
  • Մասնակցել արտաքին ֆինանսական հաշվետվությունների կազմմանը, այդ թվում ՀՀ հարկային ծառայութուն,ազգային վիճակագրական վարչություն:
  • Աջակցել ստորաբաժանման արդյունավետության բարձրացման և աշխատանքների օպտիմալացման առաջարկներին:
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Նվազագույնը 5 տարվա հաշվապահի կամ ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձ
  • ՀԾ, 1C, MS Excel գերազանց իմացություն
  • ՀՀ Հարկային օրենսդրության գերազանց իմացություն
  • Վերլուծական մտածողություն
  • Կազմակերպչական, համակարգման, պլանավորման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
  • Առաջնահերթություններ սահմանելու, որոշումներ կայացնելու և խնդիրների լուծման կարողություն
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի լավ իմացություն

Հավելյալ նշումներ

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: