Նկարագրություն
Վերահսկել և կոորդինացնել դեբիտորական պարտքերի ժամանակին վերադարձը:
Պարտականություններ
- Հաճախորդների դեբիտորական պարտքերի վերահսկողություն
- Ժամկետանց պարտքերի վերադարձի ապահովում
- Կազմակերպության դեբիտորական պարտքերի վերաբերյալ պարբերաբար հաշվետվությունների ձևավորում և ներկայացում
- Կազմակերպության դեբիտորական պարտքերի վերլուծություն
- Հաճախորդների վճարունակության գնահատում
- Հաճախորդների պարբերաբար այցելություն`նրանց հետ փոխադարձ հաշվարկների վերահսկողության նպատակով
- Աշխատանքներ տանել հաճախորդների հետ դեբիտորական պարտքերի նվազեցման նպատակով
- Հաճախորդների դեբիտորական պարտքերի սահմանների վերահսկողություն և վճարման պայմանների ձևավորման գործընթացին մասնակցություն
- Դեբիտորական պարտքերի հետ կապված դատական գործընթացին մասնակցություն
- Ռիսկային հաճախորդների և առևտրի ներկայացուցիչների հայտնաբերում, վտանգի ահազանգում
- Անհուսալի դեբիտոական պարտքերի բացառում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում
- Հաշվապահական հաշվառման հիմունքների իմացություն
- Հարկային և քաղաքացիական օրենքների իմացություն
- Կրեդիտային վերահսկողի պաշտոնում աշխատանքային փորձ ունեցողներին կտրվի առավելություն
- MS office ծրագրերի լավ իմացություն, 1C ծրագրի իմացություն
- Վարորդական իրավունք
- Մեքենայի առկայություն
- Պահանջվող հատկանիշներ. ազնվություն, հաստատակամություն, թափանցիկ աշխատելու ունակություն, միջանձնային հարաբերությունների հմտություն, բանակցելու հմտություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքի պայմաններ` Քաղաքացիական պայմանագիր
Աշխատանքային օրեր և ժամեր` Երկ-Ուրբ 09:00-18:00։