Ճարտարագետ-մեխանիկ / Տեխնոլոգ

ASEDL LLC

Industry: Engineering

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 4/22/2021

Նկարագրություն

ԱՍԷԴԼ-ը իր գործունեության ոլորտում խոշորագույն և արագ զարգացող ընկերություններից է,հրավիրում է ճարտարագետ-տեխնոլոգների միանալու իր թիմին: 

Ընկերությունը փնտրում է ճարտարագետ-մեխանիկի/տեխնոլոգի փորձ ունեցող մասնագետի, ով կիրականացնի մետաղամշակման արտադրամասի դետալների գծագրման, դրանց արտադարության տեխնոլոգիայի մոդելավորման և ուղղորդման գործառույթներ:

 

  • Ըստ նախագծի իրականացնում է վերլուծություն արտադրության գործընթացի կազմակերպման համար;
  •  Գծագրում է արտադրանքի եռաչափ մոդելները, դրանք պատվիրակում է մետաղամշակման արտադրամասին արտադրության համար;
  • Ստուգում և վերլուծում է արտադրվող դետալների մեխանիկական հատկությունները, անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տրամադրում մետաղամշակման բաժնի մասնագետներին;
  • Իրականացնում է աշխատանք արտադրական գծագրերի հետ;
  • Կազմում է արտադրական  նյութածախս;
  • Սահմանում է արտադրանքի որակի չափորոշիչներ;
  • Հետևում է արտադրանքի որակին ըստ սահմանված չափորոշիչների;
  • Կազմակերպում է նախագծի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների քանակի պատվերը մատակրարման բաժնին;
  • Անհրաժեշտության դեպքում կոորդինացնում է ստորաբաժանման մասնագետների աշխատանքը, որակի ապահովման նպատակով իրականացնում է խորհրդատվություն և ըստ անհրաժեշտության ուսուցում;
  • Արտադրամասի աշխատանքների բարելավման ուղղված առաջարկություններով է հանդես գալիս:

Պահանջներ

  • Ինժեներ-մեխանիկի կրթություն;
  • SolidWorks, Autocad ծրագրերի իմացություն;
  • Արտադրական պրոցեսների լավ իմացություն;
  • Ինժեներական գծագրեր նախագծելու և կարդալու հմտություն;
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է։

Հավելյալ նշումներ

Ընկերությունը աշխատում է 6օրյա աշխատանքային ռեժիմով:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: