Նկարագրություն
«Ակվատեկ» մարզաառողջարարական և հյուրանոցային համալիրում աշխատանքի է հրավիրվում վաճառքի բաժնի տնօրեն
Պարտականություններ
- Վաճառքների կազմակերպում և խթանում,
- Ընկերության ծառայությունների վաճառքի կազմակերպում,
Կառավարում և արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
- Ամսական, տարեկան վաճառքների պլանի կազմում և իրագործում ,
- Վաճառքի բաժնի մասնագետների ունակությունների կատարելագործում, որակավորումների բարելավում,
- Հաճախորդների հարցումների վերլուծություն, վաճառքի բաժնի աշխատակիցների սպասարկման կառավարում,
- Մշակել կազմակերպության վաճառքների ռազմավարությունը, և համակարգել աշխատանքների բիզնես գործընթացները,
- Համակարգել, կազմակերպել և ղեկավարել վաճաքի, մարքեթինգի աշխատանքները,
- Պարբերաբար իրականացնել մրցակիցների ուսումնասիրություն և ներկայացնել առաջարկներ,
- Ապահովել համագործացությունը հաճախորդների հետ, մշակել գործընթացներ նոր հաճախորդների ներգավման համար,
- Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ,
- Ընկերության ծառայությունների վաճառքի ծավալների խթանում,
- Մարքեթինգիային ուսումնասիրություն և գովազդների իրականացում,
- Համագործակցություն ,պայմանագրերի ստեղծում, գումարային մուտքերի ապահովում, աշխատանքի բարձր պատասխանատվություն,
- Ընկերության գործունեության առաջընթաց, արդյունավետության աճի ապահովում ,
- Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում։
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն/ Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպում, կառավարում…/
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- Աշխատանքի կազմակերպման և կառավարման հմտություններ,
- Արդյունավետ վաճառքների եւ կիրառական տեխնոլոգիաների իմացություն,
- Թիմ ղեկավարելու հմտություններ,
- Գործարար էթիկայի իմացություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Դիզայներական նյութերի հետ աշխատելու ունակություն,
- Կայքերի և սոցիալական կայք-էջերի ստեղծման և վարման փորձառություն,
- Ինտերնետ մարքեթինգի հիմնական գիտելիքների գերազանց իմացություն,
- Համակարգչային ծրագրերի տիրապետում,
- Տարբեր հարթակներում գովազդի կազմակերպման փորձառություն ( Facebook, Twitter, Instagram, Youtube, Linkedin, Google+),
- Լեզուների իմացություն` հայերեն /մայրենի/, ռուսերեն, անգլերեն /լավ/,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Բանակցությունների վարման գերազանց ունակութուն,
- Ճշտապահություն և Ժամանակը կառավարելու ունակություն,
- Գերազանց կազմակերպչական հմտություններ,
- Զարգացած անալիտիկ մտածողություն և գործելաոճ,
- Արտակարգ իրավիճակներում աշխատելու կարողություն,
- Արագ ընկալելու և սովորելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: