Նկարագրություն
ՎԱՅՍԿՈ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում ինժեներներ կոնստրուկտորների, ովքեր ունեն չափագրելու, նախագծեր և աշխատանքային գծագրեր կազմելու հմտություններ:
Մենք ակնկալում ենք, որ Դուք՝
- Ունեք փորձ պրոյեկտներ նախագծելու և նախահաշիվներ կազմելու
- Պրոֆեսիոնալ տիրապետում եք AutoCAD-ին
- Կարողանում եք գրագետ կազմել գծագրեր, պատվիրատուի և արտադրության համար
- Պատրաստ եք սովորել և զարգանալ
- Կարողանում եք պլանավորել ժամանակը դնելով ճիշտ առաջնահերթությունները
- Ինքնուրույն լուծում եք առաջացած աշխատանքային խնդիրները
Աշխատանքային պարտականություններն են՝
- Չափագրման և գծագրման աշխատանքներ.
- Արտադրական գծագրերի պատրաստում.
- Ընթացիկ նախագծերի կարգավիճակի վերահսկողություն.
- Ավարտված նախագծերի ընդունում-հանձնում.
- Անհրաժեշտ փաստաթղթավորման իրականացում.
- Արտադրության և ղեկավարների հետ համագործակցում.
- Բարդ նախագծերի դիտարկում, որպես յուրահատուկ մարտահրավեր.
Հիմնական պահանջներն են՝
- բարձրագույն մասնագիտական կրթություն
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես ինժեներ, նախագծող
- գերազանց AutoCad-ի իմացություն, լրացուցիչ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- չափագրման գործիքների և հմտություններ գերազանց տիրապետում
Հավելյալ նշումներ
- Մենք առաջարկում ենք՝ մրցունակ աշխատավարձ, կախված Ձեր մասնագիտական աշխատանքային փորձից, գիտելիքներից և պատվերների իրականացմա արագությունից
- Հնգօրյա/վեցորյա աշխատանքային շաբաթ
- Աշխատանք երիտասարդ թիմում
- Մասնագիտակիան զարգացում և կարիերայի աճ մինչև նախագծերի ղեկավարի
- Կահավորված և տաք աշխատասենյակ, մասնագիտական գործիքակազմ, հմուտ մենթորներ: