Նկարագրություն
“Վ.Ա.Ս. Գրուպ” ՍՊԸ սննդամթերք ներմուծող ընկերությանը, որը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, անհրաժեշտ է ֆինանսիստ:
Պարտականություններ
- Ֆինանսական հոսքերի կառավարում
- Ֆինանսական հաշվետվությունների ժամանակին և պատշաճ կատարում
- Դրամական հոսքերի, կապիտալի և գործառնական ծախսերի վերահսկում
- Աշխատանք բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների հետ
- Եկամուտների և ծախսերի վերլուծության ապահովում
- Հասույթի և ծախսերի վերահսկում
- Ֆինանսական այլ գործառույթներ :
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում,
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում,
- MS Office –ի , 1C հաշվապահական ծրագրերի իմացություն,
- Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն,
- Հարկային օրենսդության իմացություն:
Հավելյալ նշումներ
Ուղարկել մանրամասն և գրագետ լրացված ինքնակենսագրական /ռեզյումե/, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: Միայն համապատասխան տվյալների դեպքում հրավիրում ենք հարցազրույցի, որի ընթացքում ներկայացվում է մանրամասն տեղեկատվություն աշխատանքի վերաբերյալ: