Նկարագրություն
Արմհոլդինգն իր փորձառու ՀՀ թիմին միանալու է հրավիրում միջին փորձառությամբ հաշվապահների:
Աշխատանքային գործունեության ոլորտ՝ ներմուծում-արտահանում, արտադրություն: Ինչպես նաև, հետագայում հնարավոր է ոլորտային փոփոխություն, ըստ ցանկության:
Պարտականություններ
- Վարել Ընկերության Հաշվապահական հաշվառումը,
- Իրականացնել ընթացիկ հաշվապահական աշխատանքների կազմակերպում և համակարգում,
- Օրենսդրությամբ սահամանված կարգով և ժամկետներում ստուգել, ամփոփել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվությունները,
- Ապահովել գործարքների/ գործառնությունների հաշվապահական հաշվառման հաշիվներում ժամանակին արտացոլումը,
- Իրականացնել ներմուծման և արտահանման ձևակերպումները,
- Իրականացնել արտադրության հետ կապված ձևակերպումներ, կոմպլեկտավորումներ, ինքնարժեքի հաշվարկ,
- Իրականացնել էլ․ հաշիվների դուրսգրումներ
Որակավորում և փորձառություն՝
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում
- Հաշվապահի աշխատանքային փորձ համանման ոլորտում
- Նշված ձևակերպումների կատարյալ տիրապետում
- ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն
- ՀԾ և E-invoicing ծրագրի տիրապետում
- ԱԱՀ աշխատելու փորձ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթ
09:00-18:00։
Դիմումի դիտարկման ընթացքը՝ համապատասխան թեկնածուների հետ կապ է հաստատվում 10 աշխատանքային օրվա ընթացքում։