Նկարագրություն
Մենք փնտրում ենք Երևան Պարկի Հյուրերի սպասարկման և ատրակցիոնների գործարկման բաժնի ղեկավար, ով պատասխանատվություն կկրի Երևանի Պարկի Գործառնությունների բաժնի ամենօրյա կառավարման մասով։
Պարտականություններ
- Համակարգել, կառավարել և վերահսկել Երևանի Պարկի գործառնությունների բաժինը:
- Վերահսկել հյուրընկալների, գանձապահների, ատրակցիոնների օպերատորների օրական աշխատանքը։
- Օրական կտրվածքով պատրաստել գործառնությունների բաժնի աշխատակիցների աշխատանքային գրաֆիկները՝ ստուգելով, որպեսզի օպերատորները համապատասխանաբար սպասարկեն Ընկերության հյուրերին։
- Կրել պատասխանատվություն՝ Պարկի համար շահագործման բոլոր ոլորտներում, ինչպիսիք են անվտանգության ընթացակարգեր։
- Արագ արձագանքել և ներկայացնել խնդիրը համապատասխան բաժնի պատասխանատուներին՝ Պարկում տեղի ունեցող միջադեպերի, ներառյալ ատրակցիոնների խափանում, հաճախորդների բողոքներ, առողջությանը սպառնող կամ նմանատիպ միջադեպերի առկայության դեպքում։
- Վերահսկել Երևան Պարկի օպերատորների և թիմի անդամների գործառնական տարածքը։
- Պարբերաբար դիտարկել հյուրերի հետադարձ կապի վերաբերյալ տեղեկատվությունը, կարիքները, վերլուծել և տալ համապատասխան լուծում՝ հյուրերի կողմից ներկայացված հարցումներին, անհամաձայնություններին և բողոքներին՝ ապահովելով հյուրերի գոհունակությունը։
- Կրել պատասխանատվություն որակի վերահսկողություն իրականացնելու մասով, ստեղծելով և կառավարելով աշխատակիցների կատարողականի հիմնական ցուցանիշները (KPI):
- Վերստուգել և Գլխավոր տնօրենին ներկայացնել շահույթն ավելացնելու առաջարկություններ և գործողություններ։
- Իրականացնել տվյալ պաշտոնից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ
- Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ Հյուրընկալության ոլորտում ղեկավարման պաշտոնում։
- Բարձրագույն կրթությունը նախընտրելի է հյուրանոցային, տուրիզմի, հյուրընկալության և բիզնեսի ոլորտում։
- Թիմում աշխատելու և առաջնորդելու հմտություններ։
- Խիստ կազմակերպչական հմտություններ։
- Խնդիրներին արագ արձագանքելու և դրանց կառուցողական լուծումներ տալու ունակություն՝ հաղթահարելով դժվար իրավիճակները։
- Microsoft Office գերազանց իմացություն։
- Ազատ հաղորդակցման հմտությունները հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
- Նախաձեռնելու հմտությունները։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: