Նկարագրություն
4u.am ընկերությունը փնտրում է իր փորձառու և ուշադիր հաշվապահին, ով կմիանա մեր արագ զարգացող թիմին և կօգնի իրագործել մեր առջև դրված բոլոր նպատակները:
Պարտականություններ
- Իրականացնել կանխիկ գործարքների և բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում,
- Կատարել աշխատավարձի հաշվարկում և փաստաթղթավորում,
- Հետևել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գործընթացին, պատրաստել հարկային և այլ պետական մարմիններ ներկայացվող հաշվետվություններ,
- Վարել հաշվապահական հաշվառում ՀՀ օրենսդրության և ՀՀ հաշվապահական հաշվառման պահանջներին համապատասխան,
- Կազմել վճարման հանձնարարագրեր,
- Կազմել անհրաժեշտ հաշվետվություններ,
- Վարել հաշիվները, ինչպես ծրագրային, այնպես էլ փաստաթղթային ձևով և կազմել հաշվետվություններ միջոցների օգտագործման վերաբերյալ,
- Վարել Ընկերությանը պատկանող հիմնական միջոցների և նյութական արժեքների հաշվառում,
- Աջակցել հիմնական միջոցների և նյութական արժեքների գույքագրման և դուրսգրման աշխատանքներին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում,
- 2 և ավելի տարվա համապատասխան աշխատանքային փորձ (ցանկալի է ՏՏ ոլորտում),
- Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն,
- ՀՀ Հարկային և աշխատանքային օրենսդրության իմացություն,
- Հաշվապահական ծրագրերի և ՀԾ ծրագրի գերազանց իմացություն,
- Անգլերեն լեզվի իմացություն,
- Microsoft Office, e-invoicing ծրագրերի իմացություն,
- Վերլուծական մտածողություն և հետևողականություն:
Հավելյալ նշումներ
Եթե Ձեր փորձն ու գիտելիքը համապատասխանում են վերոնշյալ կետերին, ապա կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը(CV) մեր էլ․ հասցեին: