Նկարագրություն
Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանյան մասնաճյուղը աշխատանքի է հրավիրում ԱՏՀ (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) (GIS) մասնագետի:
Պարտականություններ
- Համագործակցելով թիմի հետ, կատարել կազմակերպության տարբեր ծրագրերի շրջանակներում անհրաժեշտ ԱՏՀ առաջադրանքները՝ մասնավորապես՝
- Համայնքային տարածքների քարտեզագրություն
- Կազմակերպության կողմից տրամադրված տվյալների հիման վրա կենսաբազմազանության քարտեզների ստեղծում
- Կլաստերային վերլուծություն և կենսամիջավայրերի մոդելավորում
- Արբանյակային տվայլների վերլուծություն
Անհրաժեշտ նախապայմաններն են՝
- Ունենալ համապատասխան մասնագիտական կրթություն կամ սերտիֆիկատ, որը կհաստատի Ձեր ԱՏՀ որակավորման մասին,
- Նվազագույնը պարտադիր 1 տարվա աշխատանքային փորձ ԱՏՀ ոլորտում
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
- Էկոլոգիայի, բնապահպանության և աշխարհագրական ոլորտների վերաբերյալ գիտելիքներ
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Միաժամանակ տարբեր առաջադրանքների կատարման ունակություն
Հավելյալ նշումներ
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը նշված էլ․հասցեին: