Աշխատանքային պարտականությունները (համառոտ).
- Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը
- Ֆինանսական համակարգողներին տրամադրել գործընկերների հետ ֆինանսական հարաբերությունների կարգավիճակի մասին տեղեկատվություն
- Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն
- Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը, ներդրել և վերահսկել գույքի շարժի և պահպանման համակարգերը
- Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահությանվարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան
- Պատրաստել հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունները
- Ազատման դիմում գրելուց առաջ ապահովել փոխարինող աշխատակցով։
Պահանջվող որակավորումները.
- Արտոնագրված մասնագետ (պարտադիր)
- Բակալավրի աստիճան հաշվապահական հաշվառման, ֆինանսական կամ համապատասխան ոլորտներում
- 5-7 տարվա աշխատանքային փորձ միջինում 2 միլիարդ, մեծածախ և մանրածախ շրջանառություն ունեցող ընկերությունում
- Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ
- 1С ծրագրի գերազանց իմացություն
- Համակարգչային գիտելիքներ( ՀԾ, Word, Excel, PowerPoint, Microsoft project կամ այլ ծրագեր)
- Կառավարման,պլանավորման և կազմակերպչական հմտություններ
- Համագործակցում/թիմային աշխատանք
- Գերազանց հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն, անգլերերենի իամցությունը` ցանկալի:
Աշխատավարձի չափը կախված է աշխատանքի ծավալներից, սկսած 280,000 դրամից։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե՝ նշված էլ. հասցեին: