Նկարագրություն
Սահլևս ՍՊԸ ընկերությունը կոմերցիոն տնօրենի թափուր հաստիքի համար փնտրում է աշխատակից ստորև ներկայացված պահանջներով:
Պարտականություններ
- Ղեկավարել, արդյունավետ կազմակերպել մարքեթինգի և վաճառքի բաժնի աշխատանքները:
- Մշակել ռազմավարություն, առաջարկել դրան հասնելու ուղիները, ընդլայնել գործող շուկան, շուկայում ապահովել ուժեղ մրցունակ դիրք:
- Կատարել տարեկան վաճառքի, մարքեթինգային ծրագրերի բյուջեի կանխատեսումներ:
- Ունենալ մոտիվացված կոմերցիոն թիմ:
- Իրականացնել վաճառքների վերլուծություն:
- Հետևել վճարումների ժամանակին կատարմանը:
- Ձեռք բերել նոր գործընկերներ:
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Համապատասխան ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրան նշված էլեկտրոնային հասցեին: