Անգրավ վարկերի հավաքագրման մասնագետ

"MOGO" UCO LLC

Industry: Accounting, Finance, Banking

City: ք.Կապան,ք.Վանաձոր,ք.Գյումրի, ք.Աշտարակ,ք.Իջևան

Employment type: Fixible schedule

Deadline: 4/29/2021

Նկարագրություն

Անգրավ վարկերի հավաքագրման մասնագետը պատասխանատու է ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուներին այցելությունների իրականացման, բանակցությունների վարման միջոցով վարկերի հավաքագրման գործընթացների համակարգման, նշված գործընթացներին առնչվող ընթացիկ խնդիրների կարգավորման համար:

Պարտականություններ

  • Ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների հետ աշխատանքների իրականացում՝ հանդիպումներ, այցելություններ, բանակցություններ, 
  • Ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների հետ ձեռքբերված պայմանավորվածությունների հետ կապված բոլոր գործընթացների վերահսկում,
  • Արդյունավետ և կառուցողական բանակցությունների վարում (հանդիպման ընթացքում)՝ ամբողջական վճարման կամ տարժամկետ վճարման պայմանավորվածություն ձեռքբերման նպատակով, 
  • Անգրավ վարկերի հետ աշխատանքների վարչության ղեկավարի հանձնարարությամբ իր գործառույթների շրջանակներում այլ պարտականությունների իրականացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ իրավունքի ոլորտում նախընտրելի է,
  • Բուհի ավարտական կուրսի ուսանողներ, 
  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • Հաղորդակցվելու և բանակցելու զարգացած հմտություններ,
  • Խնդիրները և իրավիճակները համակարգված ձևով վերլուծելու կարողություն,
  • Կազմակերպչական և թիմային աշխատանք կատարելու ունակություններ,
  • Լարված պայմաններում և սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Ազատ աշխատանքային գրաֆիկ։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: