Նկարագրություն
X-Group-ում աշխատանքի է հրավիվում փորձառու ինժեներ-շինարար:
Պարտականություններ
- Կազմել շենք - շինությունների և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների նախագծեր, նախահաշիվներ և թերությունների ակտեր,
- Աջակցություն ցուցաբերել շինարարական աշխատանքների իրականացման հետ կապված գնումների գործընթացի կազմակերպմանը,
- Կառավարել շինարարական կառույցների մոնտաժը, վերահսկել շինանյութերի և կառույցների որակը, մշակել շինարարության և արտադրության կազմակերպման ծրագրերը, զբաղվել շինարարության կարգավորման և ինժեներական այլ հարցերով,
- Տիրապետել աշխատանքի պաշտպանության կանոններին և նորմերին, անվտանգության միջոցառումներին, արդյունաբերական սանիտարական և հրդեհային պաշտպանության միջոցներին,
- Իրականացնել շենքերի և շինմոնտաժային աշխատանքների արժեքի համապատասխանության նկատմամբ վերահսկողություն՝ ըստ նախագծերի, գնահատականների, շինարարության ստանդարտների և տեխնիկական պայմանների,
- Մասնակցել կապիտալ շինարարության համար պայմանագրերի նախապատրաստմանը և կատարմանը,
- Մասնակցում է նախագծային որոշումների փոփոխությունների քննարկմանը և համաձայնեցմանը, որոնք ծագում են շինարարության ընթացքում, արագորեն լուծել նյութերի, արտադրանքի, կառույցների (անհրաժեշտության դեպքում) փոխարինման հետ կապված հարցերը (առանց շինարարական օբյեկտների որակի նվազեցման),
- ՈՒսումնասիրել ժամկետների չկատարման պատճառները , շինարարական աշխատանքների որակը ՝ մասնակցել դրանց վերացմանը,
- Իրականացնել ավարտված շինարարական և տեղադրման աշխատանքների և օբյեկտների տեխնիկական ընդունումը, կազմել անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը,
- Իրականացնել տեխնիկական հսկողություն կատարվող շինարարական աշխատանքների նկատմամբ,
- Ստուգել գնահատված փաստաթղթերը օբյեկտների կառուցման, ծախսերի, կատարված աշխատանքների հաշվառման համար,
- Լրացուցիչ աշխատանքների համար իրականացնել բյուջետային փաստաթղթերի նախապատրաստում,
- Տիրապետել շինարարական ծրագրերի մշակման և հաստատման կարգին,
- Տիրապետել շինարարական աշխատանքների տեխնոլոգիաներին և մեթոդներին,
- Տիրապետել շինարարական կազմակերպությունների գործունեությունը՝ կարգավորող օրենսդրությամբ և կարգավորող այլ իրավական ակտերով
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական / տեխնիկական / կրթություն,
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Ղեկավարման փորձ ,
- Շինարարական աշխատանքների համակարգման, ուղղորդման, հսկման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Համակարգչային գրագիտություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: