ԲԱՐՍԻՍ ՍՊ ընկերության «Նոր Տուն » խանութ սրահների ցանցը հրավիրում է աշխատանքի վաճառքի խորհրդատուների (իգական սեռ):
Պարտականություններ
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին
- Օգնել խանութի ղեկավարին կամ պահեստապետին ապրանքների ընդունման հարցում
- Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, տեղադրում
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին
Պահանջներ
- Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն
- Հայերեն և ռուսերեն իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
- Աշխատանքային փորձ սպասարկման բնագավառում
Կարող եք ուղարկել Ձեր կենսագրությունը նշված էլ․ հասցեով։