Խորհրդատու-վաճառող

ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ

Industry: Customer Support, Client Care

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 3/18/2021

Նկարագրություն

«Ալֆա Գրուպ» ընկերությունը փնտրում է ակտիվ, երիտասարդ, բարետես, հաղորդակցման գերազանց հմտություններով երիտասարդներ՝ իր "THE HOUSE" ալկոհոլային խմիչքների պրեմիում դասի խանութ-սրահների ցանցի երրորդ՝ նորաբաց խանութ-սրահում աշխատելու նպատակով: 

Պարտականություններ

  • Բարեհամբույր դիմավորել հաճախորդներին և սպասարկել,
  • Լիարժեք ներկայացնել ապրանքատեսակները, ցուցաբերել ապրանքատեսականու լիարժեք իմացություն ՝ ներառյալ դրանց ծագումնաբանությունը, գործածությունը, որակական հատկանիշները,
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված թրեյնինգների,
  • Ապահովել սրահի դասավորվածությանը, գնապիտակների առկայությունը,
  • Օգնել խանութի մենեջերին ապրանքների ընդունման և ցուցադրման հարցում,
  • Պահպանել ընկերության չափանիշները և համապատասխանել ընկերության կողմից որդեգրված արժեքային համակարգը։

Պահանջներ

  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն, 
  • Գրագետ բանավոր խոսք (հայերեն),
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն, 
  • Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
  • Նախաձեռնողականություն և սովորելու պատրաստակամություն,
  • Ինքնատիրապետման և էմոցիոնալ զսպվածության բարձր մակարդակ,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: