"Պրեմիեր Ֆուդս" ՍՊԸ-ն փնտրում է 1C և Excel ծրագրերի գերազանց տիրապետմամբ վաճառքների և լոգիստիկայի վերլուծաբանի, որը պատասխանատու է լինելու վաճառքների և պահեստային գործողությունների ծրագրային համակարգման, վերլուծությունների իրականացման և հաշվետվությունների պատրաստման համար:
Պարտականություններ՝
- Վաճառքների արդյունքների համակարգում և վերլուծության ներկայացում Excel ծրագրային միջավայրում,
- Վաճառքի ընթացիկ տեմպերի վերլուծության իրականացում,
- Վաճառքը խթանող ակցիաների իրականացման համար անհրաժեշտ նախահաշվարկի, բյուջեի և հաշվետվությունների կազմում,
- 1C տվյալների բազայի վարում, մշակում, տվյալների համապատասխանության ստուգում և վերլուծություն,
- 1C ծրագրային միջավայրի սպասարկումն իրականացնող ընկերության հետ կապի պահպանում, խնդիրների փոխանցում և լուծումների վերահսկում,
- 1C ծրագրային միջավայրում նոր խնդիրների ձևակերպում և մշակումների համակարգում,
- Պահեստային օպերացիաների ծրագրային ապահովում և հաշվետվությունների կազմում:
Պահանջվող որակավորումներ՝
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական, տեխնիկական կամ հարակից ոլորտներում),
- 1C և MS Excel ծրագրերի գերազանց իմացություն,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վերլուծությունների ոլորտում,
- Հայերեն լեզվի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ տիրապետում (և՛ գրավոր, և՛ բանավոր),
- Հաշվետվությունների պատրաստման փորձ և զարգացած հմտություններ,
- Վերլուծական մտածողություն,
- Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Ինքնուրույն և թիմային աշխատելու զարգացած հմտություններ:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: