Տնտեսական վարչության պետ / Գլխավոր ինժեներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Industry: Engineering

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 3/12/2021

Նկարագրություն

Տնտեսական վարչության պետ – գլխավոր ինժեների թափուր պաշտոն

Պարտականություններ

  • Կազմակերպել և ղեկավարել տնտեսական վարչության և նրա կազմի մեջ մտնող ստորաբաժանումների աշխատանքները,
  • Կազմել և/կամ ստուգել ՀԱԱՀ-ին առնչվող շենք - շինությունների և այլ ենթակառուցվածքների թերությունների ակտեր ու կատարողական ակտեր, շինարարական աշխատանքների նախնական նախագծեր՝ էսքիզներ և ծավալաթերթ - նախահաշիվներ,
  • Օժանդակել ՀԱԱՀ-ում տնտեսական վարչության կարիքների, այդ թվում՝ շինարարական աշխատանքների իրականացման հետ կապված գնումների և մատակարարումների գործընթացների կազմակերպմանը՝ ապահովելով նաև ՀԱԱՀ գնումների գործընթացը կանոնակարգող իրավական ակտերով պահանջվող փաստաթղթերն ու հաշվարկները,
  • Իրականացնել հսկողություն ՀԱԱՀ-ում իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ,
  • Ներկայացնել առաջարկություններ ՀԱԱՀ տնտեսական վարչությանն առնչվող գործունեության բարելավման ուղղությամբ,
  • Իրականացնել ինժեներական այլ աշխատանքներ,
  • Կատարել ՀԱԱՀ տնտեսական վարչությանն առնչվող այլ հանձնարարություններ։

Պահանջներ

  • Ինժեներ - շինարարի բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում (ղեկավարման փորձը կդիտվի որպես առավելություն),
  • Շենք - շինությունների և այլ ենթակառուցվածքների թերությունների ակտեր ու կատարողական ակտեր, շինարարական աշխատանքների նախնական նախագծեր՝ էսքիզներ և ծավալաթերթ – նախահաշիվներ կազմելու և ստուգելու հմտություններ,
  • Աշխատանքներ կազմակերպելու, համակարգելու, ուղղորդելու և հսկելու հմտություններ,
  • Համակարգչային Word, Excel ծրագրերով աշխատելու հմտություններ (AutoCAD-ի իմացությունը խիստ ցանկալի է և կգնահատվի որպես մեծ առավելություն),
  • Հայերեն լեզվով գրավոր՝ տեխնիկական տերմինների գործածմամբ, գրագետ հաղորդակցվելու ունակություն (նման մակարդակով ռուսերենի իմացությունը շատ ցանկալի է),
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամերը՝ 08:45 - 17:15։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: