Նկարագրություն
Մենք փնտրում ենք զարգացող և նպատակասլաց կորպորատիվ վաճառքի մասնագետի`մեր դրական թիմին միանալու համար: Եթե դու հաճախորդամետ ես, ակտիվ և դրական,ապա այս աշխատանքը հենց քեզ համար է։ Մեր թիմի անդամը պետք լինի թիմային,արդյունքամետ և ճկուն։ Կորպորատիվ վաճառքի մասնագետը պետք է հանդիսանա բաժանորդի և կազմակերպության կապող օղակը՝ ապահովելով բաժանորդի բարձրակարգ սպասարկում՝ նպաստելով բաժանորդների լոյալությունը ։
Պարտականություններ
- Գտնել և համագործակցել թիրախային խումբ հանդիսացող բաժանորդների հետ
- Կապ հաստատել՝ հեռախոսազանգով,էլ․ փոստով և/կամ հանդիպումների միջոցով,բանակցություններ վարել պոտենցիալ բաժանորդների հետ
- Բացահայտել պոտենցիալ բաժանորդների կարիքները և կատարել համպատասխան առաջարկ՝ նախաօրոք համապատասխանեցնելով ընկերությունում գործող ընթացակարգերին
- Ըստ անհրաժեշտության համագործակցել այլ ստորաբաժանումների հետ
- Կառուցել,զարգացնել և պահպանել վստահելի գործընկերային հարաբերություններ
- Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմում՝ հետևլով փաստաթղթերի վավերականությանը
- Մշտապես տեղեկացված լինել շուկայում տիրող իրավիճակի, մրցակիցների կողմից իրականացվող մարքեթինգային արշավների ,առաջարկվող ծառայությունների և գների վերաբերյալ
- Առաջարկները պահել մրցունակ վիճակում՝ նպաստելով գործող բաժանորդների պահպանմամնը և լոյալությանը
- Ներկայացնել հաշվետվություններ վաճառքի, վճարումների և ընթացիկ սպասարկման վերաբերյալ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- 1+ տարիների աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
- B2B ոլորտի հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես մեծ առավելություն
- Գերազանց վաճառքի և ներկայացման հմտություններ
- Ժամանակի կառավարման և կազմակերպչական հմտություններ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին: