Նկարագրություն
Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում փորձառու և ակտիվ Սոցիալական ուղղվածության բարեգործական ծրագրերի պրոեկտ-մենեջերի։
Պարտականություններ
- Օգնել անհատներին, խմբերին և համայնքներին լուծելու իրենց սոցիալական հիմնախնդիրները,
- Համագործակցելով բազմամասնագիտական թիմի հետ և օգտագործելով տարբեր աղբյուրներ ու սոցիալական աշխատանքի մեթոդներ՝ իրականացնել երեխաների և ընտանիքների բազմակողմանի գնահատում՝ նրանց կարիքները հայտնաբերելու և համարժեք ծառայություններ սահմանելու համար,
- Պարբերական շրջայցեր կատարելու հիմունքներով, նպաստել ծրագրերի զարգացմանը,
- Տարաբնույթ բարեգործական ծրագրերի կոորդինացում և իրականացում,
- Կազմել և մշակել անհրաժեշտ աշխատանքային փաստաթղթեր ու գործիքներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է
- Կազմակերպչական որոշումներ կայացնելու կարողություն
- Վերլուծական և տրամաբանական մտածողություն
- Ազնվություն, վստահելիություն և նվիրվածություն,
- Խմբում աշխատելու և համագործակցելու հմտություններ
- Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու և հաղորդակցման հմտություններ,
- Անվերապահ դրական և անկողմնակալ վերաբերմունք շահառուների հանդեպ,
- Զգայուն իրավիճակներում արագ կողմնորոշվելու և լուծումներ գտնելու կարողություն,
- Նախաձեռնողականություն։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: