Նկարագրություն
Վաճառքների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում:
Պարտականություններ
- Շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն, ինֆորմացիայի հավաքագրում, թիրախային խմբերի բացահայտում։
- Սակագնային քաղաքականության մշակում և իրականացում (տարեկան, ամսական և ըստ պահանջի)։
- Ամրագրման կայքերի վաճառքային գործիքների լիարժեք տիրապետում և կիրառություն:
- OTA հարթակներում կառույցների վերաբերյալ ֆունկցիոնալ ինֆորմացիայի համապատասխանելիության վերահսկում, ներկայացվածության բարձր ցուցանիշի ապահովում ամրագրման և որոնողական կայքերում։
- Նոր պրոդուկտների ստեղծման մասնակցություն (գիշերակաց, տուրեր և տրանսֆերներ, սնունդ, այլ ծառայություններ)։
- Հյուրերի կարծիքների վերահսկում (Survey-ների կիրառում):
- Գովազդային և տեղեկատվական նյութերի մշակում, պատրաստում և տեղադրում։
- Սոցիալական կայքերում գովազդների ապահովում, տեղեկատվության վերահսկում և թարմացում, մրցունակ դիրքի ապահովում (հետևորդներ, լայքեր)։
- Բրենդի ճիշտ ներկայացման և առաջխաղացման առաջարկների ներկայացում։
- Հաստատությունների լոկալ վաճառակետերի աշխատակիցների պարբերական թրեյնինգների իրականացում։
Պահանջներ
Բարձրագույն կրթություն:
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համանման ոլորտում:
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն:
- ՏՏ առաջադեմ հմտություններ:
- Թվային մարքեթինգի գործիքների կիրառման փորձ համացանցային տարբեր տիրույթներում:
- Գերազանց հաղորդակցման հմտություններ:
- Գերազանց կազմակերպչական հմտություններ:
- Ստեղծագործական մտածելակերպ:
- Ժամանակի կառավարման հմտություններ:
Հավելյալ նշումներ
Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: