Նկարագրություն
Գործարկում է ինժեկցիոն արտադրամասի արտադրական հաստոցները, հետևում է դրանց աշխատանքին արտադրության ողջ գործընթացի ընթացքում, խնդիրներ առաջանալու դեպքում կապ է հաստատում արտադրության ղեկավարի հետ, լուծում առաջացած խնդիրները:
Պարտականություններ
- Հետևում է սարքավորումների տեխնիկական վիճակին;
- Իրականացնում է սարքավորումների, դրանց գործարկելու գրառումները ըստ ընթացակարգերի;
- Կատարում է ընթացիկ տեխնիկական սպասարկում;
- Իրականացնում է սարքավորումների մաքրությանը;
- Հաստոցները գործարկելիս վերահսկում է արտադրական գործընթացը, անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ է իրականացնում;
- Խնդիրներ առաջանալու դեպքում կապ է հաստատում արտադրության ղեկավարի հետ, լուծում է առաջացած խնդիրները;
- Իրականացնում է արտադրության գործընթացն ըստ սահմանված որակի չափորոշիչների;
- Կազմում է հումքի քանակի պատվեր, համաձայնեցնում է արտադրության ղեկավարի հետ, պատվիրակում է մատակարարման բաժնին;
- Ապահովում է արտադության համար անհրաժեշտ հումքի՝ պահեստից դուրս գրման գործընթացը;
- Պատրաստի արտադրանքը հանձնում է պահեստ;
- Հետևում է պատրաստի արտադրանքի փաթեթավորման որակին և քանակին, խնդիրներ առաջանալու դեպքում դրանց լուծում է տալիս;
- Պահպանում է ընկերության աշխատանքի և տեխնիկական անվտանգության ուղեցույցները;
Պահանջներ
- Տեխնիկական կրթություն;
- 1C, MS Office ծրագրերի իմացություն;
- Թիմային աշխատանքի հմտություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Ինժեկցիոն արտադրամասում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն.
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: