Նկարագրություն
Կազմակերպության ընդլայնման հետ կապված՝ Մր․ Գիրոս ընկերությունը հրավիրում է աշխատանքի` Առաքման բաժնի ղեկավարի ։
Պարտականություններ
- Վերահսկել առաքման բաժնի թիմի և կցված մասնաճյուղի աշխատանքային գործառույթների կատարումը ըստ կանոնակարգերի
- Կազմակերպել և վերահսկել բաժնի գործառույթները
- Մշակել առաքման գործընթացի արդյունավետ ռազմավարություն
- Վերհանել առաջացող խնդիրները և առաջարկել լուծումներ
- Կատարել առաքումների հետ կապված վերլուծություններ և կազմել հաշվետվություններ
- Ղեկավարի կողմից տրվող աշխատանքային հանձնարարությունների իրականացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նշված բնագավառում
- Օտար լեզուների իմացություն /ռուսերեն, անգլերեն/
- Մաթեմատիկական և համակարգչային բազային գիտելիքներ
- Խնդիրների լուծման և արագ որոշումներ կայացնելու հմտություններ
- Թիմային աշխատանք կատարելու հմտություններ
- Ժամանակը և աշխատանքային ռեսուրսները արդյունավետ կառավարելու հմտություններ
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) նշված էլ. հասցեին: