Նկարագրություն
Ակվատեկ համալիրում պահանջվում է համապատասխան աշխատանքային փորձով սննդի բաժնի կառավարիչ:
Պարտականություններ
- Սննդի կետերի աշխատանքների կազմակերպում և կոորդինացում
- Աշխատակազմի վերահսկում և ղեկավարում
- Սպասարկման որակի բարձրացմանը ուղղված աշխատանքների
կազմակերպում
- Առօրյա աշխատանքային գործընթացի պլանավորում և կազմակերպում
- Սննդի կետերի բնականոն աշխատանքի և հաճախորդներին պրոֆեսիոնալ սպասարկման ապահովում
- Սննդի որակի, քանակի և տեսքի վերահսկում
- Կարողանալ կազմել ճաշացանկը և սահմանել կերակրատեսակների գները, վարել գրառումներ ու հաշիվներ
- Բանկետների, ֆուրշետների և այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպում և վերահսկում
- Սննդամթերքի շուկայի գների մշտապես ուսումնասիրում, ճիշտ գնային քաղաքականության վարում
- Առօրյա պատվերների տրամադրում և վերահսկում
- Սանիտարական նորմերի ապահովում
- Հյուրերի համար բարձրակարգ սննդի և ժամանցի ապահովում
Պահանջներ
- Աշխատանքային փորձ տվյալ բնագավառում պարտադիր է
- Բարձրագույն կրթություն
- Օտար լեզուների իմացությունը ցանկալի է
- Համակարգչային գրագիտություն
- Նպատակասլացություն և կազմակերպչական ունակություններ
- Վերլուծական մտածողություն
- Կարգապահ, պատասխանատվության բարձր զգացումով
- Հաճախորդների հետ աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: