Նկարագրություն
Դեկորա-Գրուպ ՍՊԸ ներկայացնում է Decora, Domus, Duson, Bardi, Kitchen shop խանութների ցանցը։
Խանութը աշխատում է ամեն օր։ Աշխատանքային շաբաթը՝ 6 օրյա
Պարտականություններ
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
- Յուրաքանչյուր հաճախորդի հարցումներին տալ օպտիմալ լուծումներ,
- Ցուցադրել ապրանքագիտություն, ծրագրային, վաճառքի և հաճախորդների սպասարկման գերազանց իմացություն,
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը,
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի մասին,
- Օգնել խանութի ղեկավարին կամ պահեստապետին ապրանքների ընդունման և ցուցադրման հարցում,
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և ատեստացիաներին,
- Պահպանել ընկերության չափանիշները և համապատասխանել ընկերության կողմից որդեգրված արժեքային համակարգը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն,
- Հայերենի և Ռուսերենի գերազանց իմացություն, Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Համակարգչային գիտելիքներ Microsoft Office (1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Սովորելու ցանկություն,
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
- Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
- Բարեվարքություն (integrity) և ազնվություն,
- Թիմում աշխատելու ունակություն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն նշված էլ․ հասցեին։
- CV-ն պետք է լինի Word կամ PDF ֆորմատով
- Միայն Unicod ֆոնտով հավաքված տեքստը կընդունվի։ Օրինակ Sylfaen
- CV-ի ֆայլը անվանեք ձեր անուն և ազգանունով
- Հայերենով գրված նամակը/ռեզյումեն պետք է լինի հայատառ
- Ռեզյումեում պետք է ներառված լինի ինֆորմացիա նախկին աշխատատեղերի մասին՝ հաստիք, ժամանակահատված, հիմնարկության անվանում
- Կրթության մասին ինֆորմացիան պետք է տրամադրվի ամբողջական՝ ուսումանական հաստատություն, ուսումնառության տարիներ, մասնագիտություն, աստիճանը /բակալավր, մագիստրոս, թեկնածու/
- Ռեզյումեն անհրաժեշտ է ուղարկել Ձեր էլ հասցեից
- Կխնդրեինք չմոռանալ ուղեկցող նամակը (ոչ մոտիվացիոն)։