Նկարագրություն
Կերամիկական սալիկների, սանտեխնիկայի և այլ շինարարական նյութերի վաճառքով զբաղվող ընկերությանն անհրաժեշտ են սպասարկող-գործակալներ`
Պարտականությունները՝
- գնորդներին ներկայացնել ապրանքատեսականին
- ստուգել ապրանքների անվանումները, տեսականին, գինը ապահովել պահանջվող քանակի առկայությունը,
- տրամադրել խորհրդատվություն՝ վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
- անհրաժեշտության դեպքում կատարել հաշվարկներ ՝տրամագծի, մակերեսի վերաբերյալ
- ստուգել գնապիտակների առկայությունը և ապահովել դրանց ճիշտ դասավորվածությունը,
- ներկայացնել գործող զեղչային համակարգերը և ակցիաների մասին տեղեկատվություն տրամադրել հաճախորդներին,
- մասնակցել նոր ստացված ցուցանմուշների ընդունման, տեսակավորման, ցուցափեղկերի դասավորման և այլ աշխատանքների:
Հմտությունները՝
- ապրանքներիի ծագման, տեսակների, առանձնահատկությունների լիարժեք իմացություն,
- ապրանքների որակական տարբերության իմացություն և բացատրություն,
- հաճախորդի հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ սպասարկման ճկունություն,
- հաճախորդի սպասելիքները գերազանցելու և վստահություն ներշնչելու կարողություն,
- առևտրի բարձր ցուցանիշների ապահովում,
- խնդիրներ լուծելու ունակություն,
- լարված միջավայրում դինամիկ և արդյունավետ աշխատելու կարողություն:
Պահանջվող որակավորում`
- բարձրագույն կրթությունը, համակագչային գիտելիքները (1C), աշխատանքային փորձը՝ վաճառքի ոլորտում (2 տարի) ՝ պարտադիր են,
- ռուսերենի իմացությունը պարտադիր է, իսկ անգլերենինը՝ ցանկալի,
- վերջին 2 աշխատավայրերից բնութագրերը՝ պարտադիր են:
Աշխատավարձը՝ 130.000 ՀՀ դրամ + վաճառքից ստացված բոնուսներ՝
Տարիքը՝ 25-45տ:
Աշխատանքային ժամերը՝ 10:00-19:00 և հանգստյան օր:
Ինքնակենսագրականները (CV-ը հայերեն կամ ռուսերեն, լուսանկարով) ուղղարկել էլ. փոստին:
/Այն ինքնակենսագրականները, որոնք չեն համապատասխանի նշված պահանջներին՝ չեն ուսումնասիրվելու/