ԱՍԷԴԼ ՍՊԸ-ն փնտրում է Տեխնիկական սպասարկման բաժնի պատասխանատուի,ով կիրականացնի իր ստորաբաժանման ենթակայության ներքո գտնվող թիմերի աշխատանքների պլանավորման, վերահսկման, համակարգման գործառույթներ:
Պարտականություններ
Ռազմավարական գործառույթներ.
- Համակարգում է Ընկերության սարքերի և սարքավորումների տեխնիկական գրականությունը;
- Կազմում է սարքերի և սարքավումների ուղղիչ եւ կանխարգելիչ սպասարկման պլանը՝ համաձայն սարքավորումների տեխնիկական պահանջների;
- Կազմում է բաժնի ընթացակարգը, իրականացնում է ընթացակարգով սահմանաված գործառույթների ներդման աշխատանքներ;
- Մշակում և ներդնում է արտադրամասերից տեխնիկական սպասարկման պահանջագրերի և հետադարձ կապի մեխանիզմները;
- Կապ է հաստատում տեխնիկական սպասարկման մասնագիտացված ընկերությունների հետ, համագործակցության լավագույն տարբերակները առաջարկում Ընկերության հիմնադիրներին;
Տեխնիկական և կոմունալ տնտեսության սպասարկման կազմակերպման գործառույթներ.
- Կազմակերպում և վերահսկում է կանխարգելիչ և ուղղիչ սպասարկման աշխատանքներն ըստ նախնական պլանի, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ընթացիկ սպասարկման աշխատանքները;
- Նշանակում է կանխարգելիչ սպասարկման աշխատանքների կատարողներին և պատասխանատուներին;
- Սահմանում է ժամկետներ, վերահսկում է, որպեսզի տեխնիկական սպասարկումն իրականացվի սահմանված ժամկետներում;
- Պատասխանատու է տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ գործիքների սարքինության, պահեստավորման համար;
- Գնահատում, վերլուծում և կազմում է անհրաժեշտ ապրանքների և սարքերի պահանջագրերը, դրանք ներկայացնում է մատակարարման բաժնին, հետևում, որպեսզի մատակարարումն իրականցվի սահմանաված ժամկետներում;
- Հետևում է, որպեսզի Ընկերության կոմունալ-տնտեսության սպասարկումն իրականացվի ըստ անհրաժեշտության, առաջաց խնդիրներին տալիս է լուծումներ;
- Կազմակերպում է նոր արտադրամասերի հաստոցներով կահավորումը և գործարկումը;
ՄՌԿ Գործառույթներ.
- Ձևավորում է թիմ, նպաստում է ներքին մշակույթի ձևավորմանը;
- Համակարգում է իր ենթակայության ներքո գտնվող թիմերի աշխատանքները, վերահսկում է աշխատակիցների կողմից տեխնիկական և աշխատանքի անվտանգության նորմերի պահմանումը;
- Հրահանգավորում է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող աշխատակիցներին աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերը;
- Պլանավորում է աշխատակիցների աշխատանքի ռեժիմը, արձակուրդները;
- Հետևում է, որպեսզի աշխատակիցները պահպանեն Ընկերության ներքին կարգապահական կանոնակարգը;
- Գնահատում, վերլուծում է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների կատարողականը,, հանդես է գալիս բարելավման առաջարկություններով;
- Մասնակցում է իր բաժնի թափուր հստիքների համալրման գործընթացին ըստ Ընկերությունում սահմանված կարգի:
Հաշվետվությունների պարտականություններ
- Ներկայացնում է հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ սահմանված ժամկետում;
- Ներկայացնում է հաշվետվություն կոմունալ տնտեսության ընթացիկ ցուցանիշների վերաբերյալ;
Իրավասություններ
- Իրավասու է պահանջել օպերատորներից հաստոցների շահագործման և ընթացիկ վիճակի հետևողականություն և խնամք;
Պահանջվող որակավորում
- Տեխնիկական կրթություն;
- 1C, MS Office ծրագրերի իմացություն;
- Թիմային աշխատանքի հմտություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն;
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր. Երկուշաբթիից-շաբաթ, Ժամը 09:00-18:00: